Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
— Ի՞նչդ է ցավում:
— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
1) Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
Որ ոչ ոքին չի կարելի վատ բառեր ասել
2) Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
Լեզվի ծակածին դեղ չկա:
Թրի կտրածը կլավանի, լեզվի կտրածը չի լավանա:
Զենքը սպանում է մեկին, լեզուն` հազարին:
Դանակը մեկ սայր ունի, իսկ լեզուն` հարյուր:
3) Paint ծրագրով նկարի՛ր առակը:
4) Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Որսո՛րդ, հիշիր որ ոչ ոքի չի կարելի վնաս տալ, պետք է սիրել միմյանց: