Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետություն թեստային առաջադրանք 2․

map_amՀայաստանի Հանրապետություն

  1. Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա+գահ = Արայի գահ:
  2. Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից։
  3. Հայաստանի տարածքում առկա են բազմաթիվ լեռներ և հանգած հրաբուխներ։Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մեծ Մասիսն է (5165 մ), իսկ ՀՀ ամենաբարձր լեռը՝ Արագածը (4090 մ): ՀՀ տարածքում առանձնացվում են մի շարք լեռներ և լեռնաշղթաներինը։  Օրինակ Վիրահայոց, Գուգարանց, Փամբակի, Ջավախքի, Բազումի և Շիրակի։
  4. Խոշոր լեռնաշղթաներից և լեռներից մի քանիսը գտնվում է արևմտյան, հարավ-արևմտյան և հարավ- արևելյան հատվածում, դրանք են՝ Գեղամա, Վարդենիսի,
    Արեգունու,Սևանի, Վայքի և Զանգեզուրի լեռները։
  5. Ջրվեժ ասելով հասկանում ենք  բարձրությունից սրընթաց կերպով ցած
    թափվող ջրի հոսանքը։Սահանքային ջրվեժներից ամենաբարձրըՋերմուկի ջրվեժն է (68 մ), իսկ գահավիժող ամենաբարձրերից և ամենաջրառատներից է Թռչկանիջրվեժը (23 մ):
  6. Բնության ջրաերկրաբանական հուշարձաններից մեկն է Շաքիի ջրվեժը:Գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Թռչկանի ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա:
  7. Հայաստանն աշխարհի ամենահին և ամենահարուստ պատմություն ունեցող երկրներից մեկն է, որտեղ բերդերը և ամրոցներն ապրում են մինչ օրս: Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն։  Երևանում պետական նշանակության հնագիտական հուշարձան է մ.թ.ա 782 թվականին Վանի թագվորության արքա ՝ Արգիշտի Ա-ի կողմից հիմնադրված Էրեբունի ամրոցը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s