Posted in ՄԱՅՐԵՆԻ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արատեսի ձմեռային հեքիաթ

This slideshow requires JavaScript.

Ողջույն, ես Նատալին եմ։Այսօր կպատմեմ թե ինչպես անցկացրեցի եռօրյա ճամփորդությունը։Մենք ճամփորդությանը շատ գեղեցիկ տեսարաններ տեսանք։ Երբ հասանք տեղ, շատ ուրախացանք, որովհետև շատ ձյուն կար։ Երբ  գնացինք տնակ, մեր կողքին մի գետ կար, հետո ես հասկացա, որ գետի անունը Արատես է, գյուղի անունն էլ է Արատես, համ էլ եկեղեցու։ Այնտեղ այնքան էլ ցուրտ չէր, բայց երբ մտնում էիր ձյան մեջ, ջուր էիր լինում։ Հետո գնացինք ճաշելու, երբ  վերջացրեցինք, աղջիկների խաղերից խաղացինք։Հետո ընկեր Քրիստինեն ասաց, որ ալիաս խաղանք։ Ալիասը շատ հետաքրքիր էր։ Եվ այդպես գնացինք քնելու, բայց ընկեր Անուշը եկավ ու ասաց․

-Աղջիկներ, պառկեք, մարզանք ենք անում։

Եվ այդպես մարզանք արեցինք, հետո Լորին մեզ սովորեցրեց հնդկական պարել ու քնեցինք։

Առավոտյան արթնացանք, լվացվեցինք, հագնվեցինք և գնացինք մարզանքի, վազեցինք, հետո գնացինք նախաճաշի, հետո սահնակ քշելու, ձնով խաղալու, հետո գնացինք քայլարշավի։ Մենք այնտեղ տեսանք մաքուր տեղ, որտեղ ոչ մեկ ոտնահետք չէր թողել։ Մենք ձնե քանդակներ պատրաստեցինք, հետո մենք մեր դեմքերը մտցրեցինք ձյան մեջ և ստացանք մեր դիմաքանդակները, հետո կազմակերպեցինք վազքի մրցույթ ձյան մեջ։ Վերադարձանք տնակ, արագ փոխվեցինք, գնացինք ճաշարան, նստեցինք վառարանի մոտ,աղջիկները սկսեցին գաթա թխել։Հետո գաթա կերանք, գիրք կարդացինք և գնացինք քնելու։ Առավոտյան արթնացանք, հավաքվեցինք ,լվացվեցինք գնացինք նախաճաշելու,հետո էլի խաղացինք, մինչև եկավ Արատես  եկավ նոր խումբ։ Իրենք մնացին իսկ մենք նույն մեքենայով վերադարձանք։

 

Սիրով՝ Նատալի

,

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s