Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով,
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:
***
Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, հղկում էր քարե տախտակներ:
Եղունգով փորում պես-պես նկարներ:
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական…
***
Նա չէր շատակեր Շարայի նման.
Սիրում էր կաթը և մածուն ու թան.
Եվ չէր բարկացկոտ, այլ հեզ ու խոնարհ,
Բայց Տերն ազատեր, թէ որ բարկանար…
Առաջադրանքներ
1․Բացատրի՛ր դյուցազնական, ճաճանչավորված, կռներ, զարհուրել բառերը:
դյուցազնական-քաջազնական,հերոսական
ճաճանչավորված-ճաճանչապսակ ունեցող
կռներ-թևեր
զարհուրել-սարսափել
2․Գրի՛ր աժդահա, ահարկու, բլուր, կապույտ, հեզ բառերի հականիշները:
աժդահա-գաճաճ, թզուկ
ահարկու-չվախեցնող
բլուր-հարդավայր
կապույտ-
հեզ-խրոխտ, գոռոզ
3․Հատվածներից դուրս գրի՛ր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞) :
գոյական-Տորք-Անգեղ, դարեր, հսկա, ծով, ժայռեր, մարդ, մածուն, թուր, քիթը, տեր,ամպ, կռներ, բարդ, նկար, ձեռք
ածական-, Սև, կապույտ, հասարակ, դաժան, կորընթարթ, աժդահա, ահարկու, տգեղ, ուժեղ ահռելի