Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,կամ
Արցախ չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ Միավորված Ազգերի
Կազմակերպության անդամ որևէ երկրի կողմից պաշտոնապես ճանաչված չէ։


Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի
վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:
Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ
նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր
մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական
միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝
Արարատյան երկրի պաշտպանությունը»
Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական
Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։
Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724
մետր բարձրությամբ։
Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ
դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Պատմական
Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան
Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշ հին աշխարհյան և վաղ միջնադարյան
ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ,
որպես վերջիններիս անբաժան մաս: 5-րդ դարում Արշակունյաց թագավորության
անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական
պետականության բեկորները։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են
պարսկական լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին:
Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի
ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից
նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան
տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից
ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը,
պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի
իշխաններին կոչում են «Հայկազյանք»։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ
ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև
այգի»։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ
գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ
«Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։
«Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր
հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ
պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար
նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան
քմահաճ թարգմանությունն է:
Արցախի դրոշը ստեղծվել է Հայաստանի դրոշի նմանությամբ։ Արցախի դրոշի վրա միայն
ավելացված է սպիտակ եռանկյունաձև նախշանկար (հայկական գորգի նմանությամբ),
որը խորհրդանշում է Արցախի՝ մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը և
անկախության հռչակման արդյունքում վերջինիս վերամիավորումը։ Կարմիր գույնը
խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական
հավատքի, անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ
ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ
ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։

Առաջադրանքներ

1․Նշե՜լ Արցախի հանրապետության սահմանակից երկրները։

Իրան, Ադրբեջան, Հայաստան։

2․ Նշե՜լ Արցախի անվան ստուգաբանությունը։

Սև այգի։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s