Այսօր տնկեցի քլորոֆիտում բույսը, որը գարնանային տոների կապակցությամբ պատրաստվում եմ նվիրել իմ դասընկերուհիներին։
Այս բույսը շատ է սիրում լույս: Ձմռանը 18°С-ից ոչ ցածր պերք է լինի: Որովհերև նրա արտաքին տեսքի վրա կազդի: Առատ պտտք է ջրել գարնանից մինչև աշուն։Ձմռանը ջրել չափավոր։Ամռանը ժամանակ առ ժամանակ տերևները ցողել կամ կազմակերպել գոլ ցնցուղ:
Բույսը տնկելու համար անհրաժեշտ է հող, արմատներով փունջ, թաղար և ջուր։Սկզբում հողը կլցնենք թաղարի մեջ, հետո փոս կծակենք, արմատներով փունջ կդնենք փոսի մեջ և կծածկենք հողով, մատերով կսեղմենք և ջուր կավելացնենք։ Հաջորդ տեսանյութում կանդրադառնանք բույսերի վերատնկման գործընթացին։ Քլորոֆիտումը, գազի այրումից գոյացած վնասակար արտաթորանքնրը, տհաճ հոտերը և շատ հիվանդությունների վիրուսները իր վրա կլանելու շատ օգտակար հատկություն ունի։Այն մաքրում է օդը, ուստի այս շրջանում, որը հագեցած է վիրուսներով ու շատ հիվանդություններով, փորձում ենք նրա օգնությամբ պաշտպանվել վիրուսներից։ Ես տնկեցի 4 բույս և ինչ եմ անելու, այդ 4 բույսերը։ Այդ բույսերը և վերատնկված բոլոր քլորոֆիտումները նվիրելու եմ իմ գեղեցկուհի դասընկերուհիներին, որպիսզի նրանք լինեն երջանիկ, առողջ, թող, որ նրանց երազանքները միշտ կատարվի։