1.Մայրիկիս հետ խոսեցինք իր մանկության խաղերի մասին։ Նրա սիրելի խաղերն էին.
1.աչք կապոցի
2.գործնագործ
3.պահմտոցի
4.ռեզին
5.բռնոցի
2. Այսօր ես կխաղամ ռեզին։ Խաղի համար անհրաժեշտ է սպիտակեղենի ռեզինի նեղ կտոր։Մասնակիցների լավագույն քանակը՝ 3-4 մարդ, նվազագույնը՝ 2 (այդ դեպքում ռեզինի մի ծայրն ամրացնելու համար օգտագործվում է ինչ-որ հենարան՝ սյուն, նստարան և այլն): Երկու խաղացողները, կանգնելով իրարից որոշակի հեռավորության վրա, ձգում են ռեզինը՝ այն ոտքերով պահելով կոճերի մակարդակում և ուղղանկյուն դարձնելով՝ երկակի ոստյունապարան: Երրորդ խաղացողը, իր տեղն զբաղեցնելով ուղղանկյան մեջտեղում, պետք է որոշակի հերթականությամբ ցատկի և ոտքերով իրեն քաշի ռեզինի մեկ կամ երկու հատվածները՝ ստեղծելով տարբեր պատկերներ: Սխալվելու դեպքում, երբ նա ոտքերով դիպչում է ռեզինին կամ պատահաբար տրորում այն, խաղն սկսում է հաջորդ մասնակիցը, իսկ սխալը կատարող մասնակիցն զբաղեցնում է նրա տեղը՝ պահելով ռեզինը: Երբ նորից նրա հերթն է գալիս, խաղն սկսում է այնտեղից, որտեղ սխալվել էր։Այն բանից հետո, երբ մասնակիցն անցնում է բոլոր կոմբինացիաները, ռեզինն ավելի են բարձրացնում՝ ծնկների մակարդակ, այնուհետև մինչև ազդրերի մեջտեղ, մինչև գոտկատեղ և այլն:
3.Մայրիկիս հետ – Անահիտ Ամիրխանյան 29.06.1984 թ. և փոքրիկ եղբորս հետ – Դավիթ Տագեսյան 05.05.2019 թ.