Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ավանդույթներ

screenshot_2020-03-18-17-28-42-169_com8115982189729242682.jpgՀայաստանում, երբ երեխան լույս աշխարհ է գալիս, նրա ծնունդի հետ կապված մի քանի սովորույթ կա։Առաջինը՝ քառասունքն է։ Շատ ընտանիքներում, երբ երեխան ծնվում է,քառասուն օրվա ընթացքում հյուրեր չեն ընդունում, երեխային տանից չեն հանում, որպեսզի երեխային մարդիկ չտեսնեն և աչքով չտան։ Երբ լրանում է այդ օրը, հաշվվում է նաև ծնվելու օրը,տանում են եկեղեցի և քահանայի օրհնությամբ հանում են նրան քառասունքից։ Այնուհետև տանը լողացնում են` ջրի մեջ լցնելով ծաղիկներ։ Լողացնելուց հետո, փոքրիկի գլխին 40 բաժակ ջուր են լցնում և պատռում են նրա շապիկը։Իսկ ին°չ է ասում եկեղեցին այս մասին։ Ըստ բնական օրինաչափության՝ ծնված երեխան մտնում է կյանքի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական՝ մայրական ներքին միջավայրից: Եվ նախքան իրական կյանք մտնելը երեխան պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին՝ օդին, լույսին, ձայնին։ Քառասունքի կանոնը մաքրության օրենք է, որ վերաբերում է նախ երեխայի մայրիկին, ապա՝ երեխային: Քառասունքի ընթացքում մայրը մաքրվում է արյունահոսությամբ, և այդ օրերին երեխայի մորն է արգելվում եկեղեցի մտնել, այլ ոչ թե մարդկանց այցելությունը նորածնի ընտանիք: Այցելել կարելի է, միայն, իհարկե, հիգիենիկ կանոնները պահպանելով, որպեսզի չվարակեն մոր և երեխայի թույլ օրգանիզմները: Երեխային տեսակցության գալն արգելելը քրիստոնեության հետ կապ չունի։ Երեխան ծննդյան առաջին իսկ օրից պետք է սկսի սովորել կյանքին: Նա պետք է ունենա բացօթյա զբոսանքներ, ոչ թե տնային կալանքի տակ գտնվի:Բուն հայկական է կարելի անվանել ատամհատիկի ավանդույթը, որը տոնում են երախայի 1–ին ատամն ի հայտ գալու հետ։ Այդ տոնին հրավիրում են ազգականներին ու մտերիմներին, երեխայի շուրջ տարբեր մասնագիտությունները խորհրդանշող իրեր են դասավորում։ Համարվում է, որ երեխայի ընտրած առարկան կանխագուշակում է նրա ապագա մասնագիտությունը։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s