Բուն հայկական է կարելի անվանել ատամհատիկի ավանդույթը, որը տոնում են երեխայի 1–ին ատամն ի հայտ գալու հետ։
Ըստ ծեսի, մանկանը նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, և կտորի վրա լցնում խաշած ցորենի, լոբու, սիսեռի, գարու, և այլ հատիկներ։ Այդ տոնին հրավիրում են ազգականներին ու մտերիմներին, երեխայի շուրջ տարբեր մասնագիտությունները խորհրդանշող իրեր են դասավորում։ Համարվում է, որ երեխայի ընտրած առարկան կանխագուշակում է նրա ապագա մասնագիտությունը։Ըստ ազգագրագետ Սամվել Մկրտչյանի, ատամհատիկը պտղաբերության և առատության խորհրդանիշ է։