Posted in ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Բույսերն աճում են մարգագետիններում, անտառներում, այգիներում, փողոցի եզրերում, սենյակներում, դասարանում։ Սենյակներում և դասարաններում բույսերն աճեցվում եմ թաղարների մեջ։


2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
Բույսերի մարմնի մասերն են արմատ, ցողունը և տերևը, իսկ արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են: Ստորգետնյա հատվածը այն, է որ գտնվում է հողի տակ, իսկ վերգետնյա հատվածը, որ մենք տեսնում ենք։
3.Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
Բույսին անհրաժեշտ է լույս և ջուր։
4.Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
5.Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
Բույսը կարևոր է մարդուն, որովհետև, եթե ծառեր չլիներ թթվածին չէինք ունենա, իսկ եթե թթվածին չունենանք ուրեմն երկրում մարդ չէր լինի։
6.Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկե՛ք այն բույսերը, որոնք ծաղկում են:

Բեգոնիա

Բեգոնիան հայտնի է բազմաթիվ տեսակներով՝ դրանք մոտ 900 տեսակի են, բայց բաժանվում են երեք հիմնական խմբի՝ պալարավորների, մշտադալար թփանմանների և գեղազարդ տերևավորների: Այս երեք տեսակներն էլ տնային պայմաններում աճեցվում են, սակայն բնակարանային պայմաններում ամենալայնը տարածված են թփանման բեգոնիաները, որոնք բոլորն էլ լավ աճում և ծաղկում են ձմռան ընթացքում:Բեգոնիայի տերևները ամբողջովին միագույն չեն, դրանք հիմնականում շատ բազմազան ու բազմերանգ են. մուգ կանաչ՝բաց կանաչավուն երակներով, բոսորագույն՝ արծաթագույն կարմիր երանգով և այլն: Տերևի արտաքին տեսքը նույնպես միաձև չի. այն ասիմետրիկ է և տարբեր տեսակների մոտ տարբեր արտաքին ունի՝ ալիքաձև կամ կտրտված: Որոշ տեսակների ցողունները և տերևների հակառակ կողմը պատված են տերևի գույնի աղվամազով, բայց կան նաև ատլասե ծածկույթով տեսակներ: Ծաղիկները տարբեր տեսակների մոտ կիսալիաթերթ են կամ լիաթերթ բազմերանգ գույներով:

Առաջիկայում կլինի Բեգոնիայի տնկումը։

Ինչպես միշտ Սիրով՝ Նատալի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s