Մարտ ամիսն սկսեցինք հեռավորության վերաբերյալ ուսուցողական խնդիրների ուսումնասիրությամբ և լուծմամբ։ Ինչպես նաև վերհիշեցինք մեր անցած նյութեր։ Կրկնեցինք այն ամենն, ինչը վերաբերում էր հեռավորության, արագության և ժամանակի խնդիրներ լուծելուն։ Բացի այդ ունեցանք «Ուսումնական գարուն» նախագիծը, որի ընթացքում պետք է վերցնեինք բաղադրատոմսը և յուրաքանչյուր մթերքի քանակը հաշվելով և կշռելով հաշվարկներ կատարեինք։ Ես պատրաստեցի տորթ Քաղցրահամ մաթեմատիկա, որի մասին ավելի մանրամասն կարող եք դիտել անցնելով տրված հղմամբ։ Ստորև ներկայացնում եմ մարտ ամսվա մնացած աշխատանքները։