Այսօր պատրաստեցինք աղցան զատիկի բույն` ընթացքը մանրամասն ներկայացնելով ու նկարելով։ Սակայն, չհասկացանք, թե ինչպես, տեսանյութը ջնջվել է, ուստի կգրեմ անհրաժեշտ բաղադրիչներն ու պատրաստման եղանակը։
Բաղադրիչներ
- հավի ֆիլե
- ձու
- կարտոֆիլ
- գազար
- կանաչիներ, սոխ, սամիթ
- աղ , համեմունքներ
- թթվասեր
- բուսայուղ
- պանիր
- զեյթուն
- լոլիկ
Պատրաստման եղանակ
Հավի ֆիլեն, ձուն եփում ենք: Ձվերն ու լորի ձվերը խաշում ենք և կեղևազրկում: Կարտոֆիլը երկար-երկար կտրատում ենք, այնուհետևա տապակում, դնում անձեռոցիկի վրա, որպեսզի բուսայուղը դուրս գա: Կանաչիները կտրատում ենք, հավի ձվերն ու պանիրն անցկացնում քերիչով:Հավի ֆիլեն և գազարների կտրատում ենք: Մեծ մատուցվող ամանի մեջ լցնում ենք կտրատած կանաչիները, վրան լցնում հավի ֆիլեն, գազարները, քսում թթվասեր, լցնում քերած ձվերն ու պանիրը։ Նորից հերթականությամբ շարում ենք և վերջում լցնում սամիթ։ Կողքերը շարում ենք կարտոֆիլները:Պանիրը և կանաչին թթվասերով խառնում ենք, փոքրիկ ձվեր ենք ստանում։ Լոլիկների վրա զեյթուն ենք դնում` ստանալով կարմիր զատիկ։