Նախագծի նպատակը
Ռոդարիական հնարք-մեթոդներով և բազմաբնույթ խաղերով ձևավորել և զարգացնելսովորողի ստեղծագործական մտածողությունն ու երևակայությունը, նպաստել ինքնուրույն մտածելու, դիտարկելու, ուսումնասիրելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացմանը։
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության, ուսումնասիրելու, դիտարկելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացում
- բանավոր խոսքի, ճանաչողական ոլորտի զարգացում
- Համագործակցային (խմբային ) աշխատելու կարողության ձևավորում
- Հոգեկան գործընթացների զարգացում (ուշադրություն, հիշողություն, երևակայություն, մտածողություն)
- Զգայարանների զարգացում (շոշափողական, տեսողական, լսողական, համային, հոտառական)
- Շնչառության զարգացում, ընդհանուր և մանր մոտորիայի, տարածական կողմնորոշման զարգացում
- Տեսողական ընկալման, տեսողական հիշողության, տեսողական վերլուծության և համադրության կարողության զարգացում
Դիդակտիկ նյութեր- Գնդակներ, բաժակներ, օղակներ, պարաններ և այլն:
Նախագծի մասնակիցներ-Տարատարիք սովորողներ:
Սպասվելիք արդյունք — Զարգացնող խաղ-փաթեթների ստեղծում: