Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.
— Սա ի՞նչ առարկա է:
— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:
Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:
— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:
— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:
— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.
— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:
Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.
— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:
Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.
— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…
Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:
Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:
— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.
— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:
— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:
— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:
— Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…
Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.
— Բայց ո՞ւր կարող է գնալ:
— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…
Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.
— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:
Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.
— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դարձավ
խորհրդավոր
գաղտնիքը
փորձեցի
- Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.
ա/ չընդհատվող
բ/ ընդհանուր
գ/ընդհանրապես
դ/ հատ-հատ
- Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
պարզ – մութ, խառնակ, ամպոտ, բարդ
գեղեցիկ – տգեղ, անճոռնի, այլանդակ
երկար – կարճ
ուղիղ – ծուռ, կոր, կեռ, խորդուբորդ
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:
ա/ մեղմորեն – ածանցավոր
բ/ ինքնաթիռ — բարդ
գ/ մանչուկ — ածանցավոր
դ/ տուն – ածանցավոր
- Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.
ա/ հարց – հարցեր
բ/ նկար – նկարներ
գ/ գառ – գառներ
դ/ մոլորակ – մոլոորակներ
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:
Ո՞րն է սխալ.
ա/երկար — ածական
բ/ մոլորակ – գոյական
գ/ ինքնաթիռ – գոյական
դ/ փոքրիկ — թվական
- Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում առնված բայերը և դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):
տեսնել – տեսավ
ընկնել – ընկավ
կապել – կապես
տխրել – տխրեց
- Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:
Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա – Նա
ստորոգյալ – օրորում էր
- Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:
Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ․
- Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում։
- Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
գեղեցիկ, զրնգուն
12.Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.
ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել
բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում
գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել
դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ
- Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
Նա հարցրեց (Սա ի՞նչ առարկա է, դու երկնքի՞ց ես իջել,):
- Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
Հեղինակի կարծիքով գառնուկը կարող էր գնալ տուն։
- Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
_________________________________________________________________________________