Posted in ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երջանկության և փողի ծառ

Շարունակվում է «Օգտակար և բուժիչ բույսերը իմ պատշգամբում» նախագիծը, որի ընթանցքում ես ներկայացնում եմ երջանկության և փողի ծառը։ Շատ հեշտ է խնամելը, լավ է տանում լույսի պակասը, հազվադեպ է ջրվում,կայուն է վնասակարների և հիվանդությունների հանդեպ, չորադիմացկուն է։

Փողի ծառը մանրէասպան է, հակավիրուսային ու հակաբորբոքային հատկություն ունի։ Բայց ոչ բոլորը գիտեն, որ այս բույսը նաև օգտակար է առողջությանը : Նրա բուժիչ որակները կօգնեն ազատվել շատ հիվանդություններից, քանի որ այն ունի հակաբորբոքային, հակավիրուսային և բակտերիասպան հատկություններ։

img_20200408_1909202093972386042208110.jpgԲուժման մեթոդները

Այրվածքներ, վնասվածքներ, վերքեր, կտրվածքներ.տերևից պատրաստված շիլան դնել վնասված հատվածներին ու թանզիֆով ամրակապել, փոխել չորանալու հետ` 2-3 ժամից:

Բույսից խյուս պատրաստեք, դրեք այն մաշկի վնասված հատվածին և բինտով փաթաթեք: Փոխեք վիրակապը հենց խյուսը չորանա՝ 2-3 ժամից:

Արտրիտ, արթրոզ. քամեք 10-15 տերևների հյութը և քնելուց առաջ քսեք հոդերին:

Անգինա, տոնզիլիտ . քամեք 10 տերևների հյութը և խառնեք 200 մլ ջրի հետ: Կոկորդի ողողում արեք դրանով օրը 3-5 անգամ:

Շուրթերի հերպես. քամեք տերևների հյութը և քսեք ախտահարված մասին 30 րոպեն մեկ:

Ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների դեպքում առավոտյան ուտելուց 1 ժամ առաջ պետք է 2 տերև լավ ծամելով ուտել:

Պիլեոնեֆրիտ, ցիստիտ.5 տերևը մանրացնել ու վրան 200 մգ տաք ջուր լցնել, թրմել 1 ժամ, քամել ու խմել օրական 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, 1 ճ.գդալ:

Թութքի դեպքում օգնում է կիսած տերևը:

Այս օգտակար հատկություններով տարվել շատ պետք չէ: Բանն այն է, որ փողածառի տերևները մեծ քանակությամբ մկնդեղ են պարունակում, դրա համար, հատկապես ներքին ընդունման դեպքերում, այդ բույսի հիմքով պատրաստված դեղամիջոցները չի կարելի չարաշահել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s