Posted in ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Լրացուցիչ առաջադրանքների փաթեթ

6․ Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:

Նարեկ, Անի, Արեն, Սյուզի, Դավիթ

5․  Աղբյուրի մոտ գտնվող ճամփորդն ունի 7 և 5 լիտր տարողությամբ դույլեր: Օգնեք նրան ստանալ ճիշտ 3 լիտր ջուր:

5 լիտր տարողությամբ դույլի մեջ լցնենք ջուր, հետո այդ ջուրը տեղափոխենք 7 լիտրանոց դույլի մեջ, այնտեղ կմնա լցնելու 2 լիտր, որպեսզի դառնա 7 լիտր։5 լիտր տարողությամբ դույլի մեջ նորից լցնենք ջուր և էլի լցնենք 7 լիտրանոց դույլի մեջ ։ Այսպիսով 5 լիտրանոց դույլի մեջ կմնա 3 լիտր ջուր։

4․  Արմենը Կարենից 13 հատով ավելի մանդարին ունի: Նա իր մանդարիններից 3 հատը տվեց Կարենին: Այժմ Արմենը Կարենից քանի՞ հատով ավել մանդարին ունի:

13-3-3=7

3․ Ունենք 7 և 11 րոպեանոց երկու ավազի ժամացույց։ Հայտնի է, որ ձուն խաշվում է 15 րոպեում։ Ինչպես ճիշտ չափել ձուն խաշելու ժամանակը այս երկու ժամացույցներով։

7 և 11 րոպեանոց երկու ավազի ժամացույց միաժամանակ շրջում էնք, երբ 7 րոպեանոց ավազանը վերջանում է միացնում էնք ձուն։ Իսկ, երբ 11 րոպեանոց ավազանը վերջանում է նորից շրջում էնք:

2․ Եղբայրը քրոջից 6 րոպե ուշ դուրս եկավ տանից, և որպեսզի հասնի քրոջը, քայլեց մեկուկես անգամ ավելի արագ, քան քույրը։ Իր դուրս գալուց քանի՞ րոպե անց եղբայրը հասավ քրոջը։

Քանի որ եղբայրը քայլում է 1․5 անգամ արագ նա կհասնի քրոջը այն ժամանակ, երբ քույրը անցած կլինի երեք միավոր ժամանակ։Իսկ նա մեկ միավորը անցել էր, մնում էր 2-մ (2×6=12 ( ր )

1․ Հնարավո՞ր է արդյոք գտնել երեք իրարից տարբեր բնական թվեր այնպես, որ դրանցից ցանկացած երկուսի գումարը լինի պարզ թիվ։

Եթե առնվազն 2 թվեր լինեն կենտ, ապա դրանց գումարը կլինի 2-ից մեծ զույգ թիվ։

Եթե առնվազն 2 թվեր լինեն զույգ, ապա դրանց գումարը նույնպես կլինի 2-ից մեծ զույգ թիվ։

Այսպիսով հնարավոր չէ ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s