Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել,
Շանթ ու կայծակ ճայթելեն.
Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել,
Հուր ու փայլակ սայթելեն։
Սրտով բարի,
Հոգիդ արի՜,
Որ քու նավը
Չըշվարի:
Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝
Կանաչ, խռիվ միշտ զատելով։
Դեպի առա՛ջ.
Հեռի՛ հառաչ։
Առաջադրանքներ
1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
բոց – այրվող նյութից բարձրացող հրեղեն գոյացություն
հերկել – տրակտորով՝ գութանով ևն հողը ճեղքել ու որոշ հաստությամբ շերտ շուռ տալ՝ ցանելու համար, վարել
շանթ – մթնոլորտային Էլեկտրականության պարպում օդում՝ սովորաբար լուսավոր զիգզագաձև գծի ձևով, կայծակ
փայլակ – կայծակի արձակած լույսը
հուր – կրակ, հրդեհ
2․Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Փորձիր նկարե՛լ լուսին ը:
3․Բանաստեղծությունը սովորիր առոգանությամբ կարդա՛լ:
4․Օրվա ո՞ր պահն է ներկայացված բանաստեղծության մեջ:
Նա ներկայացնում է մի գիշեերվա մասաին։