Posted in ՄԱՅՐԵՆԻ

«Ժայռից մասուր է կաթում…»

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Հարցեր և առաջադրանքներ

1․Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

սարսուռ-Բուռն հուզմունքից՝ երկյուղից ևն առաջացող մարմնի դող, դողդողանք

2․Դեղին ներկի՛ր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:

3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Առուն բարի է այնպես, Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից, Ահռելի ուժ է:


4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Սերս եկել է ջրի,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s