Ողջույն, ես Նատալին եմ։Այսօր կպատմեմ թե ինչպես անցկացրեցի եռօրյա ճամփորդությունը դեպի Արատես։
Մենք ճամփորդությանը շատ գեղեցիկ տեսարաններ տեսանք։ Երբ հասանք տեղ, շատ ուրախացանք, որովհետև շատ ձյուն կար։Գնացինք նախաճաշելու, դրանից հետո գնացինք ամրոց պատրաստելու։Երբ որ մրսում էինք գնում էինք վառարանի կողքին նստում էինք և տաքանում։Նաև ես և Արեգ Տոնոյանը կատարեցինք «Հյուսիսափայլ TV-ն Արատեսում»։Երբ երեկո էր մենք հետաքրքիր խաղեր էինք խաղում։Այդպես գնացինք քնելու։
Առավոտյան արթնացանք և գնացինք նախաճաշի, հետո գնացինք խաղալու։Խաղալուց հետո գնացինք և «Տորք անգեղ» բեմադրեցինք։Մենք անընդհատ մենք խաղում էինք ձնագնդիկ։Երեկոյան մենք ընկեր Տիգրանի հետ «Յարխուշտա» պարը սովորեցինք։ Իսկ մինչ մենք պարում էինք ընկեր Տարոնը մեզ համար կարտոֆիլի պլեճ էր պատրաստում վառարանի վրա։Կարտոֆիլը կերանք և շարունակեցինք խաղալ մինչ քնելը։
Հաջորդ օրը արթնացանք իրերը հավաքեցինք և տարանք խոհանոց, որպեսզի շարժվեինք դեպի տուն։