Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նարից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
1․Պատմի՛ր բանաստեղծությունը:
Նա հիշում էր իր մոր մասին, Երբ նա նստում էր իր հին տեղը և շարժում էր իլիկը։Նա նայում էր մորը անվերջ, և մտածում էր դրախտ է նորից իր Հոգում։Արևը հանգչում էր հեռվում, գետից բարձրանում էր մշուշ։Հեքիաթըդ անվերջ օրորում, իլիկը խոսում էր անուշ։
2․Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
Նա ամեն ինչ հիշում էր, տխոր էր, նա սիրում էր մանել, նա ամեն ինչը արագ էր անում։
3․Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
Արևը հանգչում է հեռվում, գետից բարձրանում է մշուշ։
4․Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
Պարզկա լեզու – զուլալ լեզու
մաշված ձեռքեր – ծերացած ձեռք
5․Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`
Ա)Արևը հանգչում է հեռվում:
Բ)Իլիկդ խոսում է անուշ:
Գ) Դրախտ է նորից իմ հոգում: