Թումանյանը իմ ամենասիրելի գրողն է։Ես նրան սիրում եմ, որովհետև նա ծիծաղելի, բարի և հոգատար հեքիաթներ, առակներ և բանաստեղծություներ ուներ։
Իմ ամենասիրելի բանաստեղծությունը, որը գրել է 10-11 տարեկանում։
Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։
Իմ ամենասիրելի հեքիաթը <<Խելոքն ու հիմարը>>։Ամեն փետրվա մենք Թումանյան ենք սովորում և կարդում։Եվ դա ինձ շատ է դուր գալիս։
Իր մայրիկի և հայրիկի մասին։
Իր հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Իսկ մայրը բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրը – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։
Հ.Թումանյանը ծնվել է 1869 թվի փետրվարի 7-ին