1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:
Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:Սառցադաշտերի առաջացումը:
Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամբողջովին չի հալվում և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վերածվում սառույցի:
2. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնելու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը և այլն:
3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
4.Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուրներ:Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրերը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղցրահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:
5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:
Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռելիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան:
6.Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակարանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով: