Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
ձյունոտ – ձյուն+ոտ
իրիկնամուտին – իրիկուն+մուտ
աստղային – աստղ+ային
անհուն – ան+հուն
մանկական – մանուկ+ական
ձյունապատ – ձյուն+ա+պատ
- Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
աչեր – աչքեր
մրմունջ – շջնջոց
անուրջի – երազանք
- Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
ածական – ձյունոտ, կապույտ, երկինք, թափանցիկ, մութ
բայ – զարթնում էր, լսում էի, նայում էի, անչում էր, իջնում
գոյական – երազ, լեռ, հոգի, գիշեր,աստղ