Posted in ՄԱՅՐԵՆԻ

Հիշողություն

Հիշողություն » ՀԱՆՐԱԳԻՏԱԿ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում։

Ծիծեռնակը բույն շինելուց երգում էր, ամեն շյուղ կպցնելից իր առաջվա տունն էր հիշում։ Հաջորդ անգամ գալիս է տեսնում է, որ բույնը կոտրվել է ու նորն է ցանկանում պատրաստել և ամեն շյուղ կպցնելից իր ձագերին էր հիշում։ Նորից է շինում, երգելով և նորից հիշում հին տունը։

Leave a comment