Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճամփորդություն դեպի Գյումրի

1-ին օր

Ամսի 18-ից 20-ը մենք անցկացրեցինք Շիրակի մարզում։

Գյումրիում մեր հետ էին ընկեր Լուսինեն և ընկեր Քրիստինեն։ Եվ այսօր ես կպատմեմ, թե ինչպիսի անցավ Շիրակի մարզում։ 

Մենք շարժվեցինք Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից ժամը իննին։
Առաջին կանգառը Ազատան գյուղն էր, որտեղ ծանոթացանք այդտեղի երեխաների հետ, նրանց հետ այցելեցինք գյուղի ակումբ, որտեղ կար նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարը։ Նկարը ծածկում էր պատը։ Մինասի որմնանկարները շատ գեղեցիկ էին, գունավոր էին։ Հետո այցելեցինք Սբ․ Հարություն և Սբ․ Ստեփանոս եկեղեցին, որտեղ ստացանք Տեր Մակար քահանայի օրհնությունն։ Հետո Երեցկնոջ ուղեկցությամբ սկսեցինք մեր քայլքը։ Սար բարձրացանք, որի գագաթին Թուխ Մանուկ մատուռն էր, որտեղից երևում էր Բենյամին գյուղն ու գյուղի ջրամբարը։  
Ազատանի տղաներից մի քանիսը առավոտյան շուտ արթնացել էին ու պարկերով կարտոֆիլ էին բարձրացրել գագաթի վրա, որ մեզ համար փուռ պատրաստեին ու միասնական ընթրեինք։ Մենք ահավոր սոված էինք ու ախորժակով կերանք ու մեր բրդուճները հյուրասիրեցինք ազատանցիներին, սիրով օգտվեցինք տղաների հյուրասիրությունից։
Մեր քայլարշավի երկարությունը մոտ 9 կմ էր։
Մեր հաջորդ ճամփորդության Հառիճի վանքում էր։ Հին և մեծ վանական համալիր էր, որտեղ սովորել էր Ավետիկ Իսահակյանը, իսկ Կոմիտասը քիչ ժամանակ ապրել է և բուժվել է այնտեղ։
Վերադառնալով Ազատանցի  երեխաներին հրաժեշտ տվեցինք և հրավիրեցինք մեր դպրոց։
Մեր Վերջին կանգառը Գյումրիում էր։ Ժամը վեցին հասանք հյուրանոց, որտեղ երկար զրուցեցինք, ամփոփեցինք մեր օրն ու տարբեր խաղեր խաղացինք։ 

2-րդ օր

Արթնացանք ժամը ութ անց կես։ իննին գնացինք նախավարժանքի, հետո նախաճաշի։
Այդ օրը եղանք Մարմաշենի եկեղեցում։ Եկեղեցու մոտ  տեսանք «Հեղնարի աղբյուրը», խմեցինք աղբյուրի հանքային ջուրը, լսեցինք պատմությունը։ Հետո նստեցինք Ախուրյան գետի ափին, երգեցինք, արտասանեցինք Հայաստանի մասին։ Սիրուն էր Ախուրյան գետը, լայն էր։   
Վերադարձանք Գյումրի, ուտելու։ Հետո այցելեցինք Սև բերդ, տեսանք «Մայր Գյումրի» արձանը, քայլեցինք մոտակա այգի։
Վերադարձանք հյուրանոց ճաշելու և հանգստանալու։ Հետո մենք գնացին քաղաքով մեկ ման գալու և վերջում մենք ստացանք նվեր ընկեր Լուսինեից և ընկեր Քրիստինեից։ Այդ նվերը աշխարհ նստելն էր։

3-րդ օր

Օրը սկսեցինք նախավարժանքով և ֆուտբոլային մրցույթով։ Մեր տղաները 1:0 հաշվով հաղթեցին Գյումրիի տղաներին, չնայած որ նրանք էլ էին լավ խումբ։
Հետո այցելեցինք Ձիթողցոնց տուն-թանգարան։ Հետո գնացինք Մաստարայում գտնվող Սբ․ Հովհաննեսի եկեղեցի, հավաքեցինք շուրջը աղբից և շարժվեցինք դեպի Երևան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s