Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձմեռն էանց

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան:

Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Կարդա այսպես.

յերկրի — հերկրի

հատանելոյ — հատանելո

զբողբոջ — ըզբողբոջ

իւր — յուր

զհոտս — ըզհոտըս

իւրեանց — յուրյանց

զբարբառ — ըզբարբառ

Բառարան

էանց — անցավ

անձրեւք — անձրևներ (ը)

անցին — անցան

գնացեալ — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան — մեկնեցին, հեռացան

ծաղիկք — ծաղիկներ (ը)

յերկրի մերում — մեր երկրում

եհաս — հասավ

հատանելոյ — էտելու

ձայն տատրակի — տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր — իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը

ետուն — տվեցին

զհոտս իւրեանց — իրենց հոտերը` բույրերը

արի — վեր կաց

երեւեցո — երևեցրու, ցույց տուր

զերեսս քո — քո երեսը

զբարբառ քո — քո խոսքը

տեսիլ քո — քո տեսքը

Առաջադրանքներ

1․ Աշխարհաբար դարձրու հատվածը և վերնագրիր:

Լավ խոսքեր

Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնալով հեռացան։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակն հասավ էտելու, տատրակի ձայնը լսելիս մեր երկրում։ Թզենի արձակեաց իր բողբոջը, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց հոտերը։ Արի, մերձավոր իմ, գեղեցիկ իմ, աղավնի իմ, և արի դու։ Ցույց տուր ինձ քո երեսը և լսի վեր կաց ինձ քո խոսքը․ քո խոսքը քաղցր է, և քո տեսքը գեղեցիկ է։

2. Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր հատվածը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s