1. Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները։
Ք. Ա. 2-րդ հազարամյակի վերջում և 1-ին հազարամյակի սկզբում Ասորեստանը սկսեց հաճախ հարձակվել հայկական լեռնաշխարհի վրա։ Եվ դրա պատճառով Հայկական լեռնաշխարհը պետք է հզորանար, որպեսզի կարողանար դիմակայել Ասորեստանի հարձակումներց։
2. Պատմել Վանի թագավորության հիմնադրման մասին:
Հայկական լեռնաշխարհը ուներ 12 մայրաքաղաք’ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։
Ք. Ա. 9-րդ դարում ստեղծվեց Հայաստանի առաջին համահայկական թագավորությունը’ Վանը։ Աստվածաշնչում հայտնի է որպես Արարատ, Ասորեստանցիները լեզվով կոչվում է Ուրարտու, արձանագրությունների վրա հաճախ կոչվում է Նաիրի, իսկ տեղական լեզվով սեպագրում այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։ Ք. Ա. 830-ական թվականների վերջում Սարդուրի առաջինը Վանա լճի արևելյան ափի ժայռի վրա Կառուցեց Տուշպա(Տոսպ, Վան) մայրաքաղաքը, որը ուներ երկար պարիսպներ և շատ աշտարակներ։ Հետագա թագավորները ավելի հզորացրեցին և ուժեղացրեցին մայրաքաղաքը։ Որպես բացառիկ պատիվ’ նրանք իրենց կոչում էին(տերը Տուշպա քաղաքի)։ Տուշպա մայրաքաղաքի հիմնադրման կապակցությամբ նա շատ արձանագրություններ է թողել։ Նա ներկայանում էր որպես (մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա և Նաիրի երկրի արքա), որովհետև նա Ք. Ա. 833 թվականին հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել է Ասորեստանի արքա Սալմանասարի 3-րդ-ի դեմ։