Ք. Ա. 9-րդ դարում, երբ ստեղծվեց Հայաստանի առաջին համահայկական թագավորությունը’ Վանը, ես 10 տարեկան էի։
Ես իմ ընկերների հետ ամեն օր դուրս էի գնում և ուսումնասիրում։ Ես և իմ ընկերները դասերից հետո գնում ենք Տուշպա(Տոսպ, Վան) մայրաքաղաք և դասերը անում։ Դրանից հետո գնում ենք Վանա լճի ավազանի մոտ ընկերներիս հետ գնդակ խաղալու։ Բոլորով փորձում ենք Սարդուրի 1-ինի թողած արձանագրությունները գտնել։ Մենք գտանք Տուշպա մայրաքաղաքի հիմնադրման կապակցությամբ արձանագրություններ։ Նա ներկայանում էր որպես (մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա և Նաիրի երկրի արքա), որովհետև նա Ք. Ա. 833 թվականին հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել է Ասորեստանի արքա Սալմանասարի 3-րդ-ի դեմ։ Երբ ես կարդացի սա ես այցելեցի հարավային լանջեր և այնտեղ շատ քանդված էր։