Posted in ՀՈՐԻՆՎԱԾ ՀԵՔԻԱԹ-ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱՅՐԵՆԻ

Եթե կախարդական փայտիկ ունենայի

Մի գիշեր, երբ ես քնած էի, երազումս տեսա․․․

Ես գնացի մայրիկիս սենյակ և սկսեցի նրա շորերը հագնել ու կոսմետիկայով զբաղվել։ Կոսմետիկայով զբաղվելիս գտա կախարդական փայտիկ։ Սկզբում մտածեցի, որ դա սովորական փայտիկ է։ Հետո ես բուրգեր ցանկացա։ Տասը վայրկյան հետո իմ ցանկությունն իրականացավ։ Ես սկսեցի համտեսել այն։ Հետո ես պաղպաղակ ցանկացա և այն էլ տասը վայրկյան հետո իրականացավ։ Այն էլ համտեսեցի։ Հետո հասկացա, որ այն ոչ թե սովորական փայտիկ է, այլ կախարդական։ Սկսեցի տարբեր լավ բաներ ցանկանալ, օրինակ՝ «աշխարհի բոլոր մարդկանց առողջություն, աշխարհի բոլոր մարդկանց երջանկություն, աշխարհի բոլոր մարդկանց շատ գումար, աշխարհի բոլոր մարդկանց շատ սեր, և, որ բոլորը լինեն խելացի, գերազանցիկ, ուրախ-զվարթ և, այլն»։ Ես շատ ուրախացա, երբ գտա կախարդական փայտիկ։ Բայց ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ, երբ ես ուրախանում էի ինձ արթնացրեց իմ մայրիկը, որպեսզի գնամ դպրոց և ես հասկացա, այն ինչը, որը ես արել էի կախարդական փայտիկի միջոցով ես կարող էի այդ ամենը անել գիտությունով։ Ես սկսեցի ամեն օր դպրոցում սովորել գերազանցիկ և կարողացա անել այն բանը, որը ես ընդգծել եմ այստեղ։ Մեծացա դարձա բժշկուհի։ Փրկեցի շատ մարդկանց ովքեր հիվանդ էին և, երբ ես օգնում էի նրանց նրանք դառնում էին՝ առողջ, երջանիկ, ուրախ և զվարթ։ Ես հասկանում էի, որ ես աշխատում, հոգնում էի, բայց ամենակարևորը այն էր որ ես շատ մարդկանց էի փրկում շատերի երջանկացնում հասկացնում, որ կյանքում կարևոր բանը դա գումարը չէ, այլ առողջությունը, երջանկությունը։ Իմ բուժելուց հետո նրանք բոլորին հոգ էին տանում և բոլորին օգնում։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s