261. Ցանքի ժամանակ դաշտի մակերեսի 3/8-ում ցանել են եգիպտացորեն,
իսկ մնացած մասում՝ գարի։ Կազմե՛ք եգիպտացորենի և գարու ցանքերի մակերեսների շրջանաձև դիագրամ։

263. Երկրագնդի օվկիանոսներն ունեն մոտավորապես հետևյալ մակերեսները. Խաղաղ օվկիանոսը՝ 180 մլն քառակուսի կիլոմետր, Ատլանտյան օվկիանոսը՝ 92 մլն քառակուսի կիլոմետր, Հնդկական օվկիանոսը՝ 75 մլն քառակուսի կիլոմետր, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը՝ 13 մլն քառակուսի կիլոմետր։ Գծե՛ք այդ օվկիանոսների մակերեսների շրջանաձև դիագրամ։

264. Վաճառքի համար ստացան երեք գույնի մեքենաներ։ Դրանց 25 %-ը սպիտակ են, 45 %-ը՝ դարչնագույն, մնացածները՝ մոխրագույն։ Հետևյալ շրջանաձև դիագրամներից ո՞րն է համապատասխանում այդ տվյալներին.

Պատախան՝ Գ։
265. Դիագրամում (նկ. 29) ցույց է տրված, թե անտառի որ մասն է կազմում ծառերի այս կամ այն տեսակը։ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) Ծառերից ո՞րն է ամենաշատ տարած վածն այդ անտառում, և ո՞րը՝ ամենաքիչը։
ամենաշատը թխկի 108o, ամենաքիչը եղևնի 36o։
բ) Տվյալ անտառը հիմնականում ինչպիսի՞ ծառերից է կազմված՝ սաղարթավո՞ր, թե՞ փշատերև։
Սաղարթավոր
գ) Անտառի քանի՞ տոկոսն է բաժին ընկնում սաղարթավոր ծառերին։
70%
դ) Անտառի քանի՞ տոկոսն են կազմում փշատերև ծառերը։
30%
266. Դասագրքի 25000 օրինակ տպաքանակն ամբողջությամբ տպագրվել է մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Օգտվելով գծային դիագրամից (նկ. 30)՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) Տպաքանակի ո՞ր մասն է տպագրվել ուրբաթ օրը։
20%
բ) Շաբաթվա ո՞ր օրերին է տպագրվել տպաքանակի 20 %-ից ավելին։
Երեքշաբթի և հինգշաբթի
գ) Շաբաթվա ո՞ր օրն են տպագրվել ամենամեծ քանակով դասագրքեր։ Իսկ ամենափո՞քր քանակով։ Ի՞նչ քանակներ են դրանք։
Ամենաշատը հինգշաբթի՝ 30%
Ամենաքիչը չորեքշաբթի՝ 5%
267. Կազմե՛ք գծային դիագրամ հետևյալ տվյալներով. Հայաստանում 1913 թ. հրատարակվել է 55 անուն գիրք, 1940 թ.՝ 699, 1950 թ.՝ 830, 1960 թ.՝ 1247, 1965 թ.՝ 1033, 1970 թ.՝ 1063։
269. Կազմե՛ք սյունակաձև դիագրամ հետևյալ տվյալներով. Հայաս տանի տարածքի մակերեսը մոտավորապես 29000 կմ2 է, Վրաստանինը՝ 70000 կմ2, Բելառուսինը՝ 208000 կմ2 , Մոլդովայինը՝ 34000 կմ2։

270. Սյունակաձև դիագրամում (նկ. 31) ցույց է տրված, թե գյուղի այգիներում քանի տոննա միրգ է հավաքվել ամռան ամիսների ընթացքում։ Ելնելով դիագրամից՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել օգոստոսին։
70 միրգ:
բ) Որքա՞ն բալ է հավաքվել ամռան ընթացքում։
75 բալ:
գ) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել ամռան ընթացքում։
280 միրգ:
դ) Ամենաշատը ո՞ր ամսին է միրգ հավաքվել։
Ամենաշատը Հուլիս ամիսին է հավաքել