285. Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ կերպ. Գծե՛ք նրա տարիքից հասակի կախման գրաֆիկը։

Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է 36-րդ նկարում։ Գրաֆիկից ելնելով՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին։
7 ժամ
բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետը։
2 ժամ
գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։
60կ/ժ
դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։
35կ/ժ
ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը։
3 ժամ
290. 37-րդ նկարում պատկերված է երկու մեքենաների շարժ ման գրաֆիկը։ Գրաֆիկի հիման վրա որոշե՛ք՝
ա) երբ է սկսել շարժումը մեքենաներից յուրաքանչյուրը
Առաջինը ժամը 10:00-ին , իսկ երկրորդը ժամը 12:00-ին:
բ) յուրաքանչյուր մեքենայի շարժվելուց որքան ժամանակ անց են նրանք հանդիպել
Ժամը 14:00-ին:
գ) որքան ճանապարհ է անցել մեքենաներից յուրաքանչյուրը և ինչ արագությամբ
295. Գրե՛ք երկու համեմատություն, որոնց եզրային անդամների արտադրյալը հավասար է 36-ի։
223>213
399993>288882
296. 9 տ երկաթի հանքաքարից ստանում են 5 տ երկաթ։ Որքա՞ն երկաթ կստանան 54 տ հանքաքարից։
9-5=4
54-4=50 տ
298. Ապրանքի գինը նախ իջեցվել է 20 %-ով, ապա՝ ևս 10 %-ով։ Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 5000 դրամ։
5000:100×20=1000
5000-1000=4000
4000:100×10=400
4000-400=3600 դրամ
299. Դպրոցի տասներորդդասարանցիներից գերազանցիկ են 15-ը, որ նրանց 20 %-ն է։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա տասներորդ դասարաններում։
100:20=5
5×15=75 աշակերտ
301. Կազմե՛ք թվային արտահայտություն՝ պատկերի (տե՛ս նկ. 39) մակերեսը հաշվելու համար և գտե՛ք նրա արժեքը։
7×7-3×2=43