Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Պատմության ամփոփում

1.Ներկայացնել Արտաշես Առաջինի  հողային ,վարչական ,ռազմական բարեփոխումները։

Արտաշես Առաջինը Հայկական բանակը բաժանեց չորս մասի: Նա մեծ հայքի Տարածքը բաժանեց 120 գավառների:

2.Հիմնավորել Տիգրան Մեծի հզոր արքա լինելը։

Պաթևստանը Արտավազդ առաջինից ուզել է պատանդ, և քանի որ Արտավազդ առաջինը չուներ որդի, նա պատանդ տվեց նրա եղբոր Տիգրանի որդի Տիգրանին ։Տիգրանը պատանդ էր եղել Պաթևստանում 45 տարի։ Հետո նա եկավ Մեծ հայք և ի պայմանի Տիգրանը Պաթևստանին տվեց որոշ տարացքներ։ Տիգրան մեծը իշխել է Ք․ա․ 95-55 թ.։ Այդ ժամանակ եղավ պատերազմ և պաթևների թագավորը մահացավ։ Նրա մահից հետո բոլոր պաթևները խուճապի էին մատնվել և Տիգրանի համար դա լավ պահ էր որպեսզի Ազատագրեր իր զիճած տարացքները։

3.Համեմատել Արտավազդ Բ ևԱրտաշես Բ-ի գործունեությունը։

Արտավազդ Բ կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։

Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ։ Վերջինիս քաղաքականության և Մեծ Հայքի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, հայոց արքան հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։

Արտաշես Բ (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 60ական.– մ.թ.ա. 20), Հայոց թագավոր մ.թ.ա. 30–ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Արտաշեսը հայկական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել Օկտավիանոսի մոտ։ Այնուհետև Արտաշես Բ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Հայաստանին է միացրել նաև Ատրպատակարանը։ Մ.թ.ա. 29-ին Արտաշեսը դեսպանություն է ուղարկել Հռոմ և պահանջել ազատել եղբայրներին՝ Տիգրանին ու Արտավազդին, որոնք Ակտիումի ճակատամարտից հետո Եգիպտոսից Հռոմ էին տարվել։ Արտաշեսը չի ցանկացել, որ հայ արքայազունները հռոմեական դաստիարակություն ստանան և դիվանագիտական զենք դառնան թշնամու ձեռքին։ Քանի որ Արտաշեսը ժառանգորդ չի ունեցել, ապա եղբայրներին գերությունից ազատելու փորձը եղել է նաև Արտաշեսյան գահի պահպանման մտահոգություն։ Օկտավիանոսը մերժել է Արտաշեսի պահանջը՝ պատճառաբանելով, որ նա կոտորել է հռոմեացիներին։ Մերժողական պատասխանը եղել է անկախ Հայաստանի նկատմամբ Հռոմի թշնամական վերաբերմունքի արտահայտություն։ Սակայն Օկտավիանոսը չի համարձակվել պատերազմել հայ–պարթևական միացյալ ուժերի դեմ՝ հաշվի առնելով հռոմեական նախկին զորավարներ Կրասոսի և Անտոնիոսի պատմությունների փորձը։ Հռոմը սկսել է վարել Հայաստանը Պարթևաստանից մեկուսացնելու, այն ներսից պառակտելու և թշնամի դրացիներով օղակելու դիվանագիտություն։ Նա Փոքր Հայքի թագավոր է կարգել Արտաշեսի թշնամի՝ Ատրպատակարանի նախկին թագավոր Արտավազդ Մեդացուն։ 

4.Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի անկման 5 պատճառ։

5.Լրացնել իրադարձությունները։

Մ.թ.ա.190թ. – Փոքր Ասիայի Մագնիսական քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտը
Մ.թ.ա.189-1թթ – Արտաշեսյաններ
Մ.թ.ա.189-160թթ – Արտաշես 1-ին
Մ.թ.ա.160-115թթ. – Արտավազդ 1-ին
Մ.թա.115-95թթ – Տիգրան 1-ին
Մ.թ.ա.95-55թթ – Տիգրան մեծ
Մ.թ.ա. 66թթ – Արևելք եկավ հռոմեացի զորավար պոմպեոսը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s