Posted in ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ձայնի աղբյուրներ

Մենք ընկալում ենք տարբեր ձայներ՝ առվակների կարկաչը, տերևների սվսվոցը, մարդկանց և երաժշտական գործիքների ձայները: Ձայնի աղբյուր են տարբեր մարմինների կամ նրանց որոշ մասերի տատանումները:

Մինչև 17 Հց հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը կոչվում է ինֆրաձայն, իսկ 20 հազար հերցից բարձր հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը՝ ուլտրաձայն (գերձայն):
Մարդու ականջը որպես ձայն ընկալում է միայն այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 17-20000 հերցի սահմաններում: Այդպիսի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ:

Ձայնի աղբյուրներ, անդրադարձ և ենթաձայն

Գրականության հղումը Էջ 86,87

Հարցեր՝
1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:

Դիտումները ցույց են տալիս, որ ձայնի առաջացումը սերտորեն կապված է տատանումների հետ:

Ձայնի աղբյուր են տարբեր արմինների կամ նրանց մասերի տատանումները։

Նվագարանի լարը սովորական պայմաններում ձայն չի արձակում, սակայն բավական է ստիպել, որ լարը տատանվի, և մենք անմիջապես ձայն ենք լսում:

Որոշակի հաճախության մաքուր ձայն կարելի է ստանալ կամերտոն կոչվող սարքի միջոցով: 

Կամերտոնի արձակած ձայնը պայմանավորված է տատանումներով, որոնք առաջանում են այդ սարքին մուրճով հարվածելիս:

2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:q

Իմ կոկորդը ու մատը դողում են։

3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:

Որսորդը որպեսզի լավ լսի ոտնաձայնները նա ականջը դնում է հողին։

4. Մատիտով հարվածե՛ք ապակե բաժակին և նրա շուրթին հպե՛ք թելից կախված թեթև գնդիկը: Ի՞նչ եք լսում և տեսնում:

Մենք զգում ենք զնգոց։ Տեսնում ենք, որ գնդիկը շարժվում է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s