Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հունաստանը Ք․ա․ 5-րդ դարում

Հունաստանը Ք․ա․ 5-րդ դարում

Հույն-պարսկական պատերազմները

Պատմել հույն-պարսկական պատերազմների ընթացքների, արդյունքների մասին։

Պարսիկներ վերացրին ժողովրդավարական կարգերը և իշխանությունը հանձնեցին իրենց հնազանդ տիրաններին: Դրանից հետո պարսիկները նպատակ դրեցին գրավելու Էգեյան ծովի կղզիները և Բալկանյան Հունաստանը:

Ք.ա. 490 թ. Աքեմենյան Իրանի բանակն ափ իջավ Ատտիկայի առափնյա Մարաթոնի դաշտում: Սակայն աթենական աշխարհազորը Միլթիադեսի գլխավորությամբ կատարյալ հաղթանակ տարավ:

Պարսիկների գլխավոր արշավանքը տեղի ունեցավ Ք.ա. 480-479 թթ.: Արշավանքը ղեկավարում էր Քսերքսես արքան: Պարսիկներին դիմագրավելու նպատակով աթենական առաջնորդ Թեմիստոկլեսը մշակեց ծովային պատերազմի ծրագիրը: Դրա էությունը հետևյալն էր. ստեղծել ռազմական ուժեղ նավատորմ և ապագա պատերազմի ելքը վճռել ծովում, որտեղ հակառակորդը թույլ էր:

Այս անգամ պարսից հարյուր հազարանոց բանակը հյուսիսից մտավ Հունաստան: Թերմոպիլյան կիրճում Սպարտայի արքա Լեոնիդասը փորձեց կանգնեցնել հակառակորդին, բայց ուժերը խիստ անհավասար էին: Նա ընկավ իր 300 մարտիկների հետ: Սերունդների հիշողության մեջ Լեոնիդասը մնաց իբրև հերոսության ու փառքի մարմնացում:

Հակառակորդը ներխուժեց Ատտիկա, որտեղից բնակչությունը հասցրել էր տեղափոխվել Սալամին կղզի: Սալամինի ծովածոցում աթենական նավատորմը փայլուն հաղթանակ տարավ: Քսերքսեսը թողեց իր բանակը և վերադարձավ: Նա այլևս չէր հավատում իր հաղթանակին:

Դրանից հետո պատերազմն ընթացավ Էգեյան ծովի կղզիներում և Փոքր Ասիայում: Ի վերջո Ք.ա. 449 թ. կնքվեց հաշտության դաշնագիր: Պարսիկները հրաժարվում էին նվաճողական ծրագրերից և խոստանում այլևս չմիջամտել Հունաստանի ներքին գործերին:

Հույն-պարսկական պատերազմներն ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով:

Նկարագրել, գնահատել Պերիկլեսի գործունեությունը:

Պերիկլեսը զբաղվել է երկրի բոլոր հարցերով։ Մ. թ. ա. 443 թ. ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս՝ հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 տարի անընդմեջ մինչև իր մահը մ. թ. ա. 429 թ.։

Թվարկել պոլիսային կարգի անկման պատճառները:

Պատերազմը և սովածությունը

Second_Persian_Invasion.jpg (1076×1500)

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն,  համացանց

272px-Model_of_a_greek_triremeԵռաշար թրիերով հունական թեթև նավերը ծանոթ լինելով լեռնային Հունաստանի տեղանքին հեշտությամբ կռվում էին պարսից նավատորմի դեմ։ Աթենացիները նավաթքին ամրացված մետաղյա սուր ժանիքով հարվածում էին թշնամու նավին և խորտակում այն Եգեյան ծովի ջրերում։

Persian_ship_during_grego-persian_warՊարսկական ռազմանավերն ի տարբերություն ճկուն հունական տրիերների, չափերով ավելի մեծ էին և դանդաղաշարժ։ Ծանրաշարժ պարսից նավերը հարմարեցված էին բաց ծովում լողալուն և Սալամինի ծանծաղ նեղուցում դժվարությամբ էին կռվում հույների մարտունակ նավատորմի դեմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s