Posted in ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ:

Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները:
Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվում է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը;
Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:
Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա
Հարցեր

1. Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:

2. Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:

Աղմուկը վտանգավոր է ոչ միայն մարդու առողջության, ալև շրջակա միջավայրի համար: Աղմուկից կարող է մարդու թմբկաթաղանթը պայթել, երբ այն գերազանցի 140 դեցիբելը (դբ): Մեր կյանքում ձայները հիմնականում 5-20 դեցիբելի սահմաններում են։Նորման, որ կարող ենք լսել, 80 դեցիբելն է, բայց արդյունաբերական շատ քաղաքներում, աղմկոտ վայրերում ձայները հատում են 100 դեցիբելի սահմանագիծը։

3. Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:

Աղմուկի դեմ պայքարելու համար շենքերի պատերը և միջնորմները ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաններ, սենյակների հատակը ծածկում են գորգերով և այլն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s