Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ալեքսանդր Մակեդոնացի

Արգեադոսների հունամակեդոնական հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 336-323 թվականներին։

Ստեղծել է նոր տեսակի աշխարհակալ տերություն, որի տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հնդուստան թերակղզի և Հիմալայան լեռներ։ Արևելյան ավանդույթներում նույնացվում է առասպելական Զուլ ալ-Կարնայն թագավորի հետ, որը հիշատակված է անգամ իսլամի սուրբ գրքում՝ Ղուրանում։ Հնուց ի վեր Ալեքսանդրը համարվում էր աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը, որն առանց բացառությունների հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած այն հանգամանքին, որ որպես կանոն գրեթե միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամիների հետ։

Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-ի դավադիր սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական հավակնոտ ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանի քաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։ Գավգամելայի ճակատամարտի հաղթական ավարտից հետո մակեդոնական բանակին հաջողվում է գրավել պարսից թագավորանիստ Պերսեպոլիսը և գահընկեց անել «արքայից արքա» տիտղոսով հռչակված Դարեհ Կոդոմանոսին։ Արյաց երկրի բռնազավթումից հետո Ալեքսանդրն իրեն հռչակում է «Ասիայի տիրակալ»։ Եգիպտոսի նվաճումից հետո տեղի քրմերի կողմից վերջինս մկրտվում է փարավոն և Նեղոսի դելտայում հիմնում իր անունը կրող առաջին քաղաքը՝ Ալեքսանդրիան։ Համակվելով ամբողջ աշխարհին և «Համաշխարհային օվկիանոսին» տիրելու ձգտումով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թվականին արշավում է դեպի Հնդկաստան և գրավում Փանջաբն ու Ռաջաստանը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով արքան ստիպված է լինում դադարեցնել հետագա առաջխաղացումն ու վերադառնալ Միջագետք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s