Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մարտի 28-ի ապրիլի 3-ը, առաջադրանք 6-րդ դասարան

Առաջադրանք 1.

Հին Հռոմ

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

Ապենինյան թերակղզի (Իտալական թերակղզի), Եվրոպայի խոշորագույն թերակղզիներից։ Գտնվում է աշխարհամասի հարավում և ողողվում է Միջերկրական ծովի ջրերով։ Թերակղզում են գտնվում Իտալիա, Սան Մարինո և Վատիկան պետությունները։ Թերակղզու տարածքը 131,000 կմ² է, երկարությունը՝ 1100 կմ, իսկ լայնությունը՝ 130-300 կմ։ Անվանումն ստացել է թերակղզում գտնվող Ապենինյան լեռներից։

Թերակղզու հյուսիս-արևմուտքում դեպի հարավ-արևելք ձգվում են երիտասարդ ծալքավոր Ապենինյան լեռները, որոնք կազմված են կրաքարից, կավոտ թերթաքարերից և ավազաքարերից։ Լեռները շարունակվում են նաև Սիցիլիա կղզում։ Թերակղզու արևմտյան ափերին և մի քանի կղզիներում կան գործող հրաբուխներ (Ստրոմբոլի, Էթնա, Վեզուվ)։

Թերակղզին և կղզիները հարուստ չեն օգտակար հանածոներով։

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Հռոմը գտնվում է Իտալական թերակղզու արևմտյան հատվածում, Լացիոյի շրջանում, Տիբեր գետի ափին։ Հռոմում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը՝ միակ պետությունը, որը գտնվում է քաղաքի սահմաններում։ Այս պատճառով է, որ Հռոմը հաճախ համարվում է 2 պետությունների մայրաքաղաք։ Հռոմն ունի ավելի քան 2500 տարվա պատմություն։ Չնայած ըստ դիցաբանության Հռոմի հիմնադրումը թվագրվում է ընդամենը մ․թ․ա․ 753 թվականին՝ այդ տարածքը բնակեցված է եղել շատ ավելի առաջ՝ դարձնելով այն ամենահին մշտապես բնակեցված տարածքը Եվրոպայում:

Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի մասին:

Սերվիոս Տուլլիոս (լատ.՝ Servius Tullius) (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), ըստ ավանդության Հին Հռոմի վեցերորդ թագավորը (մեր թվարկությունից առաջ մոտավորապես 578-534/533 թվականներ)։ Ծագումով էտրուսկ։ Սերվիոս Տուլլիոսին են վերագրվում պետական կարգի ձևավորմանը նպաստող ռեֆորմները։ Ցենտուրիական ռեֆորմով ցեղային նախկին 3 տրիբուսները (յուրաքանչյուր տրիբուսում սկզբնապես կար 100 տոհմ) փոխարինվել են տերիտորիալ տրիբուսներով, պլեբեյներն ընդգրկվել են հռոմեական համայնքի մեջ։ Հռոմի ամբողջ արական բնակչությունը գույքացենզով բաժանվել է 5 դասի, յուրաքանչյուր դասի որոշակի քանակությամբ ցենտուրիա (հարյուրյակ) է տրամադրել հռոմեական աշխարհազորին և դրան համապատասխան ձայն ստացել ցենտուրիական կոմիտիաներում։ Սերվիոս Տուլլիոսին վերագրվում են նաև կրոնական ռեֆորմներ, Հռոմի պարսպի կառուցումը։ Սերվիոս Տուլլիոսի ռեֆորմները ծանր հարված հասցրին տոհմական կարգին։

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, էջ 105-109, համացանց

Առաջադրանք 2

Հռոմեկան քաղաք-պետությունը Ք.ա. 5-3-րդ դարեր

Նկարագրել, համեմատել պատրիկների, պլեբեյների իրավունքները:

Տուր «հանրապետություն» հասկացության բացատրությունը:

Հանրապետություն ասելով ես հասկաում եմ պետական կառուցվածքի ձև։

Պատմիր հռոմեական բանակի կառուցվածքի մասին:

Աղբյուրները’ Համաշխարհային պատմություն, էջ 110-114, համացանց

   Հին Հռոմի պատմության արշալույսը․

Լրացուցիչ աշխատանք/թարգմանություն ապրիլի 8-30-ը/

АРМИЯ ДРЕВНЕГО РИМА: Интересные факты

Римская империя. Древний Рим/

Реконструкция древнего города Рим/դիտել/

«Ցիցերոնի 20 իմաստուն մտքերը»-թարգմանություն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s