Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 25-30, առաջադրանք, 6-րդ դասարան

Առաջադրանք 1

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը I-III դարերում

Կազմել Հայաստանի առաջինից-երրորդ դարերի ժամանակագրությունը:

Բնութագրել Տրդատ Առաջինին:

 Առաջին Արշակունին Տրդատ 1-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ 1-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ 

Նկարագրել Հռանդեայի ճակատամարտը:

Հռանդեայի ճակատամարտ, հայ-պարթևական և հռոմեական զինված ուժերի միջև 62 թվականի գարնանը Հռանդեա կոչվող վայրում տեղի ունենցած ռազմական բախում։ Հայկական բանակն առաջնորդում էր Տրդատ 1-նը, պարթևականը՝ Վաղարշ 1-նը, իսկ հռոմեականը՝ Պետոսը։ Հայկական այրուձիու օգնությամբ Տրդատը 61 թվականին կարողանում է Հայկական Տավրոսի լեռներում կասեցնել հռոմեական լեգեոնների առաջխաղացումը դեպի Տիգրանակերտ։ Դրանից հետո Պետոսը ձմեռում է Հռանդեա կոչվող վայրում, որտեղ 62 թվականի գարնանը սկսվում են գլխավոր ռազմական գործողությունները։ Հայ-պարթևական ուժերը հարձակվում են հռոմեական լեգեոնների վրա, պաշարում նրանց, ապա ստիպում հանձնվել։ Հռոմեական լեգեոններն անցնում են հայերի նիզակների լծի տակով, որը ամենաստորացուցիչ պատիժն էր զինվորականի համար, ապա փախչում և հեռանում Մեծ Հայքի տարածքից։ Երկու տարի անց՝ 64 թվականին, ճակատամարտի նույն վայրում կնքվում է Հռանդեայի պայմանագիրը, որով Տրդատ 1-նը հռչակվում է հայոց արքա և հիմնադրում հայ Արշակունիների արքայատոհմը։

Սահմանել, բացատրել «Ժամանակ անիշխանության» հասկացությունը։

Այդ խառնակ ժամանակ Մեծ Հայքի արևելյան հատվածում բազմեցին Սասանյան արքայազն Որմիզդ-Արտաշիր Սասանյանը (262-272 թթ.) և Ներսեհ Սասանյանը (272-279 թթ.)։ Նրանք ցանկանում էին պարտադրել հայերին զրադաշտականությունը։ Նրանց կառավարման օրոք կործանվեցին հայոց հեթանոսական պատամունքային մի արք սրբություններ։ Որմիզդ-Արտաշիրը հրամայեց հայոց թագավորների արձանները քանդել, իսկ Արտաշես Ա-ի սահմանաքարերի գրությունները փոխել և իր անունով անվանել «Արտաշիրական»։ Սակայն շուտով հռոմեական բանակի օժանդակությամբ Մեծ Հայք է ժամանում Տրդատ Բ-ի ավագ որդին՝ Խոսրով Բ-ն (253-279 թթ. արևմտյան հատվածում, 279-287 թթ. Մեծ Հայքում)։ Նա վերջ է դնում խառնշփոթին և հռչակվում հայոց արքա։

Աղբյուրը՝ Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 113-127

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s