1. Պատրաստել տեսանյութ անսեռ և սեռական բազմացման մասին:
2. Ի՞նչ է բազմացումը:
Կենդանի օրգանիզմների կարևորագույն հատկանիշներից է բազմացումը:
Բազմացման շնորհիվ օրգանիզմը ստեղծում է իր նմանին:
3. Որո՞նք են անսեռ և սեռական բազմացումը:
Անսեռ բազմացում: Ինչպես արդեն գիտենք, բույսն իր վեգետատիվ օրգանների միջոցով, օրինակ` տերևներով, ցողունների կամ արմատների կտրոններով կարող է բազմանալ: Այս դեպքում որոշակի պայմանների առկայությամբ բույսի որևէ վեգետատիվ հատվածից սկսում են աճել բույսի մնացյալ հյուսվածքներն ու օրգանները: Արդյունքում բույսը կրկնապատկվում է` հետևաբար, բազմանում է: Բազմացման այս ձևը կոչվում է անսեռ կամ վեգետատիվ: Բազմացման այս ձևի ժամանակ բազմացմանը մասնակցում է միայն մեկ օրգանիզմ:
Նոր օրգանիզմի առաջացումը բեղմնավորմամբ կոչվում է սեռական բազմացում:
4. Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:
Օրինակ` տերևներով, ցողունների կամ արմատների կտրոններով կարող է բազմանալ:
5. Ի՞նչ է սպորը:
Սպորը վեգետատիվ բջիջ է։
6. Ի՞նչ է փոշոտումը:
Որպեսզի ծաղկից առաջանա սերմերով պտուղ, անհրաժեշտ է, որ տեղի ունենա փոշոտում: