Posted in ՄԱՅՐԵՆԻ

Մխիթարայան միաբանություն

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։

Հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։ 1706 թվականին Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։ 1714 թվականի դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ ծառայում է միաբանությանը որպես մշտական հանգրվան։ Մխիթարյան միաբանները իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին։ 

Մինչև Մխիթարեան միաբանութեան հիմնադրումը Մխիթար Սեբաստացին դպրոցներ է բացել տարբեր հայաբնակ քաղաքներում։ Աշխարհի տարբեր մասերում 1736 թվականից մինչ մեր օրերը գործել է շուրջ 100 Մխիթարեան վարժարան։

  1. Պաշպալով, Թրանսիլվանեայ՝ 1721-1820 (99 տարի)
  2. ԵղիսաբեթուպոլիսՀունգարիա՝ 1746-1820 (74 տարի)
  3. Վարատին, Հունգարիա՝ 1749-1820 (71 տարի)
  4. Սեփվիզ Ֆրումոասա, Հունգարիա՝ 1797-1815 (18 տարի)
  5. ՊոլիսԹուրքիա՝ 1803-ից ցայսօր՝ 2 վարժարան
  6. Բերա, Թուրքիա՝ 1808-1870 (62 տարի)
  7. Ղալաթիա, Թուրքիա՝ 1808-1915 (107 տարի)
  8. Տրապիզոն, Թուրքիա՝ 1817-1915 (98 տարի)
  9. Խարասու ԲազարՂրիմ՝ 1821-1918 (97 տարի)
  10. Պարտիզակ, ՝ 1883-1915 (33 տարի)
  11. Նիկոմիդեայ, ՝ 1887-1915 (28 տարի)
  12. Իսթանպուլ, Թուրքիա՝ 1825-…
  13. ՔեաֆթարլուԿովկաս՝ 1830-1884 (54 տարի)
  14. Իզմիր-Զմիւռնիա, Թուրքիա՝ 1842-1922 (80 տարի)
  15. Ախալցխա, Կովկաս՝ 1831-1844 (13 տարի)
  16. Քոթահիա, Թուրքիա՝ 1912-1915 (3 տարի)
  17. ՊադովաԻտալիա՝ 1834-1846 (12 տարի)
  18. Վենետիկ, Իտալիա՝ 1836-1997 (161 տարի)
  19. ՓարիզՖրանսիա՝ 1846-1870 և 1928-ից ցայսօր
  20. Սիմֆերոպոլ, Ղրիմ՝ 1850-1918 (68 տարի)
  21. Մուշ, Թուրքիա՝ 1852-1913 (61 տարի)
  22. Այտըն, Թուրքիա՝ 1852-1919 (67 տարի)
  23. Քաղկեդոն, Թուրքիա՝ 1870-1915 (45 տարի)
  24. Էրզուրում- Կարին Թուրքիա՝ 1870-1915 (45 տարի)
  25. ՍաւուրաՊարսկաստան՝ 1885-1900 (15 տարի)
  26. Նիկոմեդիա, Թուրքիա՝ 1887-1915 (28 տարի)
  27. Խարբերդ, Թուրքիա՝ 1912-1915 (3 տարի)
  28. Մալաթիա, Թուրքիա՝ 1912-1915 (3 տարի)
  29. Մերդին, Թուրքիա՝ 1912-1918 (5 տարի)
  30. Միլան, Իտալիա 1918-1933 (15 տարի)
  31. ԵրուսաղեմՊաղեստին՝ 1931-1934 (3 տարի)
  32. ԱլեքսանդրիաԵգիպտոս՝ 1936-1964 (28 տարի)
  33. ՀալէպՍիրիա՝ 1936 թվականից ցայսօրՀալէպի Մխիթարեան վարժարանը 2012 թ.
  34. ՊէյրութԼիբանան 1936-ից մինչ այսօր՝ 2 վարժարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s