7. Ինչպես ճիշտ նստել դաս սովորելու ժամանակ
Աչքերի լարվածությունը հանող վարժություններ
Աչքերի գիմնաստիկա, լարվածությունը հանելու համար
- Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:
- Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
- Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած ձեռքի շարժումներին` աջ, ձախ, վերև, ներքև:
- Ձեռքը պարզել առաջ նայել հաշվելով 1-4-ը, հետո հայացքը ուղղել հեռուն, հաշվել 1-4-ը: Կրկնել 4-5 անգամ:
Աչքերը շրջանաձև դանդաղ պտտել աջից ձախ 3-4 անգամ,հետո` ձախից աջ, թուլացնելով ակնագնդի մկանները նայել հեռուն 1-6-ը հաշվելով: Կրկնել 1-2 անգամ
Պարանոցից ևուսերից հոգնածությունը հանող վարժություններ
Ֆիզկուլտ րոպե ուղեղի արյան շրջանառությունը լավացնելու համար
1) Ելման դրություն — նստած աթոռին
1-2 գլուխը հետ տանել և սահուն ետ կախել
3-4 գլուխը առաջ կախել, առանց ուսերը բարձրացնելու: Դանդաղ կրկնել 4-6 անգամ:
2) Ելման դրություն- ձեռքերը գոտկատեղին
- Գլուխը շրջել աջ
- Ելման դրություն
- Գլուխը շրջել ձախ
- Ելման դրություն
Դանդաղ կրկնել 6-8 անգամ:
3) Ելման դրություն նստած կամ կանգնած, ձեռքերը գոտկատեղին
- Թափով ձախ ձեռքերը բերել աջ ուսի վրա, գգլուխը շրջել ձախ
- Ելման դրություն
- Նունը աջ ձեռքով
Դանդաղ տենպով կրկնել 6-8 անգամ
- Ինչպես ճիշտ նստել դաս սովորելու ժամանակ
- կանոններ
Համակարգիչը տեղադրելիս ընտրեք սենյակի հյուսիսային հատվածը: Պետք չէ թույլ տալ, որ էկրանի վրա ընկնեն արևի ուղիղ ճառագայթները: Էկրանն ու ստեղնաշարը պետք է դրված լինեն ուղիղ, ոչ թե շեղ:
Երեխայի համար նախատեսված էկրանը պետք է լինի աչքերի մակարդակի վրա կամ փոքր ինչ ներքև, որ երեխան կարողանա հարմար նստել` առանց վզին ու ողնաշարին վնաս հասցնելու: Էկրանը պետք է աչքերից հեռու լինի առնվազն 50-60 սմ-ով: Սենյակի լուսավորությունը պետք է հնարավորինս մոտ լինի համակարգչի էկրանի լույսին:
Յուրաքանչյուր 20-25 րոպեն մեկ պետք է գոնե 4-5 րոպե ընդմիջում անել` տեղից վեր կենալ, գլուխը պտտել այս ու այն կողմ:
Չենք մոռանում նաև հիգիենայի մասին: Համակարգչի մկնիկն ու ստեղնաշարը պետք է կատարյալ մաքուր լինեն, իսկ համակարգչով աշխատելուց հետո պետք է ձեռքերը օճառով լվանալ: