2022 տարին իմ համար ոչ լավ, և ոչ ել վատ տարի էր։ Այս տարվա ընթացքում ունեցանք և կորուստներ և առաջադիմություն։
Այս տարվա ընթացքում ես շատ բաներ սովորեցի։ Ես այս տարի ավելի շատ բաներ սովորեցի քան 6-րդ դասարանում։ Այս տարի ես շատ եմ ճանապարհորդել և տեսել շատ տեղեր։ Ես այս տարի առաջին անգամ գնացի Արցախ և գնացի մայրիկիս և ուսուցիչների հետ։ Այնտեղ ես դեդո-բաբոի արձանը տեսա, նաև տեսա Արցախի կենտրոնը և ամբողջությամբ ու Արցախը։Այս տարվա ընթացքում իմ մոտ բարեկամն է մահացել։ Այս մահի ինձ սովորեցրեց, որ պետք չէ մահի հետ կապված կատակներ անել և կա մի ասացվածք ,,կատակի կեսը լուրջ է,,։ Այսպիսով ուզում եմ ավարտել իմ տարվա մասին տեղեկությունները։ ԵՒ ես չեմ ուզում, որ ելի զոհեր գրանցվեն։ Կուզեի այսպես ել ավարտվեր այս տարին։