
Հունվարի 16
9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։20-10։05-Ազգ․ տեխնոլոգիա (Հասմիկ Գրիգորյան)
10։10-10։55- համագործակցություն կրտսեր դպրոցի ճամբարականների հետ․ լեզվական խաղեր Արևելյան դպրոցում
11։10-11։50-համագործակցություն կրտսեր դպրոցի ճամբարականների հետ․ լեզվական խաղեր Արևելյան դպրոցում
12։5-15-12։35-համագործակցություն կրտսեր դպրոցի ճամբարականների հետ․ լեզվական խաղեր Արևելյան դպրոցում
12։35-12։55-ընդմիջում
12։55-13։35-պար

Այսօր շատ հավես անցավ մենք գնացինք արևելյան դպրոց այնտեղ վիկտորինա կազմակերպեցինք 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ և խաղացինք։ Գնացինք ընդմիջման հետո գնացինք պարի և այնտեղ նոր պար սովորեցինք։
Հունվարի 17
9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։20-10։05- նախագիծ «Տերյանական ընթերցումներ»
10։10-10։55- նախագիծ «Տերյանական ընթերցումներ»
11։10-11։50-քվեստ
12։5-15-12։35-երգ
12։35-12։55-ընդմիջում
12։55-13։35-մարզական

Մենք կատարեցինք Տերյանական ընթերցումներ։ Գնացինք քվեստի և այնտեղ բաժանվեցինք խմբերի։ Սկսեցինք փնտրել մեր նվերը։ Մեր խումբը հավաքեց բոլոր թղթիկներ և մենք հաղթեցինք և ստացանք նվեր։ Քանի որ ընկեր Լուիզան չէր եկել մենք երգի փոխարեն պար արեցինք։ Պարից հետո գնացինք ընդմիջման և այնուամենայնիվ գնացինք մարզականի։
Հունվարի 18
9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։20-10։05- քայլք դեպի կինո Հայաստան
10։10-11:30- ընթերցում Տերյանական բանաստեղծություններ և տեսագրում։
11։30-12:15- դիտում կինո Հայաստանում’ Կոշկավոր կատուն
12։15-12։35- քայլք դեպի դպրոց
12։35-12։55-ընդմիջում
12։55-13։35-մարզական
Այսօր կրկին հավես անցավ։ Գնացինք Կարդացինք և անգիր ասեցինք և մեզ ընկեր Արևը տեսագրեց։ Գնացինք դիտեցինք Կոշկավոր կատուն։ Այդ մուլտը շատ լավն էր և ես ձեզ առաջարկում եմ գնալ նայել այդ մուլտը։
