1․ Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա. Արդար, դրդել, զվարդ (զվարթ), արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ (արթնանալ), վաղորդյան, շքերդ (շքերթ), օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել (շանթահարել), ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան (անոթևան), բացօդյա (բացօթյա):
2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ: Բ խմբի բառերը ժխտական են։
3․ Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին։
Անապատում մարդիկ քանի՜ դեգերում են ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի։
Ջրի ամենափոքրիկ կաթիլից անգամ հողի վրա վառվում են։
խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:
4. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:
Գոտեմարտիկ-ըմբիշ
Բերկրանք-հրճվանք
Կողով-Զամբյուղ
Ատելություն-հակակրանք
Ուժ-զորություն
Երաշխիք-գրավական
բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:
Արահետ-կածան
Թագավոր-գահակալ
Անուրջ-երազանք
Հարգանք-ակնածանք
Դրախտ-եդեմ
Մթնշաղ-երեկո
գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական, երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:
Ագահ-անկուշտ
Ապերախտ-երախտամոռ
Երկչոտ-անհամարձակ
Դյութական-կախարդական
Խարտյաշ-ոսկեգույն
Արդարացի-շիտակ
դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ, խինդ, կույտ, պարիսպ, խիղճ, եռանդ, վերջալույս:
Եռանդ-խանդավառություն
Կարեկցանք-խիղճ
Դեզ-կույտ
Իրիկնամուտ-վերջալույս
Պատնեշ-պարիսպ
Խինդ-բերկրանք
ե) Ծածուկ, համեստ, կայուն, հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր, խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:
Ծածուկ-գաղտնի
Համեստ-խոնարհ
Կայուն-ամուր
Հիասքանչ-զմայլելի
Անմիտ-ապուշ
Խոժոռ-մռայլ
5. Ստեղծագործական աշխատանք
- Առաջին ձյունը
- Ձյան փաթիլի պատմությունը
- Ձյունը իր երգն է երգում
Ձյան փաթիլի պատմությունը
Լինում է չի լինում մի աղջիկ է լինում։ Նրա անունը Լինա է լինում։ Լիանան ապրում էի մի փոքր երկրում որտեղ եղանակը շատ տաք էր, և ոչ ձյուն, և ոչ էլ անձրև էր գալիս։ Լինան ամեն առավոտ դուրս էր գալիս վազքի, իսկ դասերի օրերին վազելով էի գնում դպրոց։ Մի օր նա ուզում էր գնալ խանութ և գնել ինչ որ իրեն անհրաժեշտ էր նախաճաշ պատրաստելու համար։ Նա վազելով գնաց խանութ և գնեց ինչ որ անհրաժեշտ էր։ Նա դուրս եկավ խանութից և տեսավ սպիտակ, փոքր նամակներ։ Նա զարմացավ, որովհետև այդպիսի դեպք դեռ տեղի չէր ունեցել։ Նա գնաց տուն պատրաստեց նախաճաշը, համտեսեց այն և որոշեց հետաքրքրվել այդօրվա դեպքի մասին։ Նա համացանցում գրեց և գտավ այն ինչ նրան պետք էր։ Սկսեց բարձր կարդալ։
<< Ամպերց ընկնող սպիտակ առարկաները դրանք կոչվում է՝ Ձյուն։ Ձյունը գալիս է Ձմռանը։ Պինդ մթնոլորտային տեղում փաթիլների տեսքով։ Փաթիլներն ունենում են հիմնականում վեցանկյուն կամ վեցաթև աստղանման սառցային բյուրեղների տեսք՝ թերթիկավոր (միջին տրամագիծը՝ 0,3-1,9 մմ) և ձողաձև՝ (0,5-0,8 մմ)։ Անհողմ եղանակին մոտ 0 C-ի դեպքում ձնափաթիլները (զանգվածը՝ 0,0001-0,5գ), միանալով, խոշորանում են, ունենում մինչև մի քանի սմ տրամագիծ և առաջացնում ձնածածկույթ, որը ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում։ Ձյունը Հայաստանի լեռնային շրջաններում տեղում է հոկտեմբեր-մայիսին, Արարատյան դաշտում՝ նոյեմբերի 2-րդ կեսից մարտին, Արագածի և Մասիսների վրա (3230 մետրից բարձր)՝ գրեթե ամբողջ տարին (ամռանը՝ խառը տեղումների ձևով)։Երկրագնդի վրա, բարձրադիր լեռնային գոտիների հետ մեկտեղ, հավերժական ձնածածկույթով են պատված հսկայական տարածքներ հյուսիսային և հարավային բևեռների շրջաններում։>>
Այսպիսով նա հասկացավ թե ինչ է ձյունը և ձյան պատմությունը։