Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանաչ էվգլենա

Հունվարի 30-ից փետրվարի 5

Սիրելի՛ սովորողներ, ներկայացնում եմ այս շաբաթվա դասը, որը դասարանում բացատրելու եմ.

artworks-000683351455-6yprjv-t500x500 (1)

Նրանց բնորոշ են սննդառության երեք տիպերն էլ՝ ավտոտրոֆ, հետերոտրոֆ, միքսոտրոֆ: Միքսոտրոֆ մտրակավորներից է կանաչ էվգլենան:

GlassAnguishedAmphibian-size_restricted.gif

Կանաչ էվգլենայի կենսամիջավայրը, սննդառությունը և կառուցվածքը: Էվգլենան քաղցրահամ ջրամբարներում բնակվող 0,05 մմ մեծությամբ կանաչ օրգանիզմ է, որը իլիկաձև է և ունի մեկ մտրակ: Էվգլենան ցերեկը կատարում է ֆոտոսինթեզ, իսկ գիշերը սննդառում որպես հետերոտրոֆ:

Շնչառությունը և արտաթորությունը: Համարժեք է ամեոբային շնչառությանը և արտաթորությանը: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողական վակուոլը շրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունը պարբերաբար դատարկում են կծկվող վակուոլի մեջ:

Գրգռականություն: Էվգլենան ունի կարմիր լուսազգայուն աչիկ, որով կարողանում է տարբերակել լույսի առկայությունը: Էվգլենան օժտված է դրական ֆոտոտաքսիսով:

Դրական ֆոտոտաքսիսը գրգռականության ձև է, որը նրան առաջնորդում է դեպի լույսի աղբյուրը:

Բազմացումը: Էվգլենայի բազմացումը կատարվում է նույն կերպ՝ անսեռ եղանակով: Եթե ամեոբայի բջիջը կիսվում է պատահական սկզբունքով, ապա էվգլենան կիսվում է խիստ կանոնակարգված՝ մարմնի երկարությամբ: Կիսման արդյունքում ի հայտ են գալիս երկու դուստր բջիջներ, որոնք լրիվ նույնական են միմյանց և մայրական — նախնական բջջի հետ:

1113.png

Ցիստայի առաջացումը: Էվգլենան ևս անբարենպաստ պայմաններում ցիստավորվում է՝ կորցնելով մտրակը:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s