Posted in ՖԻԶԻԿԱ

Ֆիզիկա ,,Սահմանումներ,,

Ֆիզիկա բառը հուներենից թարգմանաբար կոչվոււմ է՝ բնություն։

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկակն, ջերմային, էլեկտրական, մագնիսկան, լուսային, ատոմային, միջուկային երևույթներ, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխոթյուններն անվանում են բնության երևույթներ։

Այն ինչից պատրաստված են մարմինները կոչվում է նյութ։

Մեխանիկակն, ջերմային, էլեկտրական, մագնիսկան, լուսային, ատոմային, միջուկային երևույթներ։

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է ասել ֆիզիկական մարմին։

Այն ամենը, ինչը գոյություն ունի տիեզերքոււմ՝ երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։ Նյութը մատերիայի տեսակներց է։

Նախ դիտում ենք նրանց, հետո վարկածներ կատարում, իսկ հետո փորձում։

Ի տարբերություն դիտումների՝ փորձերը հնարավորություն են տալիս կրկնել այդ փորձը բազմիցս և կարելի է կատարել այդ երևույթը համապատասխան չափումներով։

Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար նախ արվում են ենթադրություններ, որը ընդունված է ֆիզիկայում ասել վարկած։

Ընդհանրացնելով բնության երևույթների մասին դիտումները և փորձերի միջոցով ստացված տվյալները՝ գիտնականները հայտնաբերում են օրենքներ։

Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ։

Բաժանումների գծիկները և որոշ գծիկներմոտ գրված թվերը միասին ներկայացնում են չափիչ սարքի սանդղակ։

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք։

Չափման սխալ կախված է բաժանման արժեքից;

Ժամանակի ընթացքում, մարմնի դիրքի փոփոխությունները այլ մարմիններ նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվակման մարմին։

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

Հետագիծ այն գիծն է, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

Հետագծի այն տեղամասի երկարությունն է, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։

V= S/t

S=Vt

T=S/v

Եթե մարմնի վրա չեն ազդում այլ մարմիններ, ապա այն պահպանում է դադարի կամ ուղագիծ հավասարաչափ շարժման վիճակը։Ֆիզիկայում ուժ հասկացությունն ունի խիստ որոշակի իմաստ։ Ֆիզիկայում այն օգտագործում են տվյալ մարմնի վրա այլ մարմինների ազդեցությունը քանակապես բնութագրելու համար։Ֆիզիկայում ուժ հասկացությունն ունի խիստ որոշակի իմաստ։ Ֆիզիկայում այն օգտագործում են տվյալ մարմնի վրա այլ մարմինների ազդեցությունը քանակապես բնութագրելու համար։

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը, կոչվում է իներցիա։

Այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում մարմնի` իր արագությունը հաստատուն պահելու հատկությունը կոչվում է իներտություն։

Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը։Զանգվածը մարմնի իներտության քանակական չափն է։

Չափել մարմնի զանգվածը նշանակում է այն համեմատել չափման տրված միավորի հետ։

Նյութի խտությունը կոչվում է այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է մարմնի ծանգվածի և ծավալի հարաբերությանը։

p=m/V

V=m/p

m=pV

Ֆիզիկայում ուժ հասկացությունն ունի խիստ որոշակի իմաստ։ Ֆիզիկայում այն օգտագործում են տվյալ մարմնի վրա այլ մարմինների ազդեցությունը քանակապես բնութագրելու համար։

1 նյուտոնը այն ուժն է, որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1մ/վ-ով։

Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով նկարագրում են մարմինների փոխազդեցությունը:

Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ:

Fծ=mg

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

Եթե արտաքին ազդեցությունը վերանալուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, դեֆորմացիան կոչվում է առանցգական, հակառակ դեպքում՝ պլաստիկ։

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

Մարմնի կշիռը առաձգական բնույթի ուժ է։

P=mg

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s