Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Աղեխորշավորների նյարդային համակարգը և բազմացումը

Միջավայրի հետ ակտիվ փոխազդեցությունը հանգեցրել է աղեխորշավորների մոտ առաջին անգամ նյարդային համակարգի ի հայտ գալուն: Այն ունի պարզ կառուցվածք, սակայն համարժեք է նյարդային համակարգի կառուցման սկզբունքին:

Նյարդային համակարգը բազմաբջիջ օրգանիզմներում կյանքի կազմավորման բարդացումը ապահովող կարևորագույն գործոն է:

7.png

Նյարդային համակարգը ապահովում է.

  1. բոլոր բջիջների մասնագիտացված և համակարգված փոխգործակցությունը որպես մեկ ամբողջական օրգանիզմ,
  2. օրգանիզմի ինքնակարգավորումը և գործառույթների և գործընթացների կառավարումը,
  3. արտաքին միջավայրի հետ օրգանիզմի բազմաբնույթ կապերի ապահովումը՝ հիմնված գրգռման և պատասխան ռեակցիայի վրա:
66.png

Աղեխորշավորների, ինչպես նաև բոլոր կենդանիների նյարդային բջիջն է նեյրոնը, որը ունակ է գրգռվել ազդակների ներգործությամբ և ազդակը փոխանցելով այլ բջիջների` առաջ բերել նրանց գործունեության դրդում:

Օրինակ

ստիպել, որպեսզի մաշկամկանային բջիջները կծկվեն և հիդրան շարժվի, կամ ստիպել խայթող բջիջներին գործարկվել և այլն:

Օրգանիզմի պատասխան ռեակցիան գրգռիչին, որը իրականանում է նյարդային համակարգի միջոցով, կոչվում է ռեֆլեքս:

Ռեֆլեքսը բազմաբջիջ կենդանիների կենսագործունեությունը ապահովող հիմնական աշխատանքային գործոնն է:

Նյարդային բջիջները աստղաձև են և ունեն ելուստներ, որոնց միջոցով միանում են իրար՝ կազմելով ցանցային նյարդային համակարգ: Այդ ցանցը ծածկում է կենդանու ամբողջ մարմինը և նյարդավորում է հիդրայի օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ: Նյարդային բջիջների քանակը հատկապես մեծ է բերանային անցքի շուրջ` շոշափուկներում և ներբանի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ դրանք արտաքին միջավայրին առնչվող հիմնական հատվածներն են:

հիդրա.png

Խայթող բջիջներ

Հիդրան գիշատիչ օրգանիզմ է, ուստի որս է կատարում, սակայն հիդրան ունի նաև պաշտպանության կարիք: Այդ պատճառով հիդրային բնորոշ են խայթող բջիջներ, որոնք էլ հանդիսանում են նրա «զինանոցը»: Խայթող բջիջների մեծ մասը կուտակված է շոշափուկների վրա, քանի որ նրանք անհրաժեշտ են որսի համար: Այս բջիջներն ունեն խայթող թել, որը գալարված է թույնով լի պատիճում: Խայթող բջջի վրա կա զգայուն մազիկ, որը գրգռվում է անհրաժեշտության դեպքում և ստացված գրգիռը ուղարկում է ցանցային նյարդային համակարգ: Նյարդային բջիջները վերլուծում են գրգիռը, մշակում են պատասխան և այն ազդակի տեսքով տալիս բջջին՝ ազատելու խայթող թելը:

Ազդակը ստանալուց հետո խայթող թելը դուրս է նետվում պատիճից և խրվում է զոհի մարմնի մեջ՝ ներարկելով թունավոր հեղուկը: Սա բերում է զոհի մահվան կամ անշարժացմանը, որից հետո շոշափուկները նրան մոտեցնում են բերանային անցքին և գցում մարսողական խոռոչ: Խայթող բջիջը նույնպես մահանում է, և նրա փոխարեն առաջանում է նոր բջիջ՝ մեզոգլեայում գտնվող բջիջներից:

autogen_235645.jpg

Ռեգեներացիա

Նյարդային համակարգը անընդհատ վերահսկում է հիդրայի մարմնի ամբողջականությունը և անխափան աշխատանքը: Որևէ բջջի ոչնչացման կամ վնասման դեպքում այն հրաման է ուղարկում, որպեսզի մեզոգլեայում գտնվող միջանկյալ բջիջներից ձևավորվի համապատասխան բջիջ և լրացնի կորսված դաշտը:

Միջակա բջիջները կարող են զարգանալ, վերափոխվել՝ առաջացնելով հիդրայի մարմնի ցանկացած բջիջ: Նույնիսկ եթե հիդրային մասնատենք, նրա մասերը կվերականգնեն ամբողջականությունը միջակա բջիջների բազմացման և մասնագիտացման շնորհիվ:

99.png

Մարմնի վնասված մասերը վերականգնելու ունակությունը կոչվում է ռեգեներացիա:

Ռեգեներացիայի հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներին և կյանքի բնորոշ հիմնական հատկություններից է:

Բազմացումը

Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով

Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ:

1.png

Բողբոջումը անսեռ բազմացման տեսակ է, որը խիստ յուրահատուկ է դրոժավոր սնկերին և աղեխորշավորներին:

Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները: Վերջ ի վերջո ձևավորվում է ամբողջական, երիտասարդ հիդրա, որը պոկվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կյանք: Հիդրայի վրա կարող է առաջանալ մի քանի բողբոջ միաժամանակ:

39.eps.jpg
razmnozhenie-gidri-opisanie-osobennosti.jpg
 

Անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ աշնանը հիդրան բազմանում է սեռական եղանակով: Հիդրայի միջակա բջիջներից են առաջանում նաև նրա արական և իգական սեռական բջիջները:

Նրա մարմնի վրա առաջանում են թմբիկներ, որոնցում հասունանում են սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջ:

Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:

Ինքնաբեղմնավորումից խուսափելու համար արական և իգական գամետները միաժամանակ չեն հասունանում: Հասունացած սպերմատոզոիդները դուրս են գալիս ջրի մեջ և մտրակների օգնությամբ շարժվում դեպի մեկ այլ հիդրայի մարմինը, թափանցում նրա մեջ և միաձուլվում ձվաբջջին: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով և ընկնում ջրավազանի հատակին, իսկ մայրական օրգանիզմը աշնանը մահանում է: Գարնանը սաղմի զարգացումը շարունակվում է՝ բջիջները սկսում են արագ տրոհվել, որից հետո կազմավորում է երկշերտ օրգանիզմ, և երիտասարդ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր:

նոր.png
Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s