Տափակ որդերը հանդիսանում են իսկական բազմաբջիջ օրգանիզմներ:
Տափակ որդերը հանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում: Տափակ որդերի տիպին է պատկանում 15.000-ից ավելի տեսակ։
Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան – համակարգերի մակարդակով: Նույն գործառույթը կատարող օրգանները սկսում են միավորվել ընդհանուր օրգան – համակարգերում:


Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են այն բանի համար, որ նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք:

Ի տարբերություն աղեխորշավորների` նրանց մարմինը կազմված է 3 շերտից՝ էկտոդերմից, էնտոդերմից, իսկ մեզոգլեայի փոխարեն արտաքին և ներքին շերտերի միջև գտնվում է միջին շերտը՝ մեզոդերմը: Եթե էկտոդերմից զարգանում են հիմնականում մարմնի ծածկութային օրգանները, իսկ էնտոդերմից ներքին՝ մարսողական խողովակը, ապա մեզոդերմը ունի այլ նշանակություն:
Մեզոդերմից հիմնականում զարգանում են կենդանիների մնացյալ օրգանները և օրգան – համակարգերը, որոնք զբաղեցնում են օրգանիզմի ներքին տարածությունը:
Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ.
Մեզոդերմի դրսևորումը տափակ որդերի մոտ նրանց բարձրացրել է զարգացվածության ավելի բարձր մակարդակի, քան աղեխորշավորները:
Տափակ որդերն արդեն ունեն մարմնի երկկողմ համաչափություն: Դա նշանակում է, որ նրանց մարմնի աջ և ձախ կեսերը միմյանց հետ նույնական են:

Մարմնի երկկողմ համաչափության առաջացումը կապված է ակտիվ տեղաշարժի հետ:
Տափակ որդերին բնորոշ են հետևյալ օրգան – համակարգերը՝
- մարսողական,
- արտազատական,
- նյարդային,
- սեռական:

Տափակ որդերը հերմաֆրոդիտ օրգանիզմներ են, այսինքն՝ նույն առանձնյակն ունի և՛ արական, և՛ իգական սեռական օրգաններ:

Թարթիչավոր որդերից ամենատարածվածը կաթնային կամ սպիտակ պլանարիան է:
