1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը
Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ: Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:
2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը
Մեխանիկական աշխատանքը կատարվում է միայն ուժի առկայությամբ։
3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը
Մեխանիկական աշխատանք կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին։
A=Fs
4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում
Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1Ն ուժ աշխատանքը՝ ուժի ուղղությամբ 1մ ճանապարհ անցնելիս։
Այդ միավորն անվանում են ջոուլ (Ջ)՝ի պատիվ անգլիացի գիտնական Ջեմս Ջոուլի․
5.Ի՞նչն է կոչվում հզորություն
Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար էաշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը։
6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը
Հզորություն=աշխատանք/ժամանակամիջոց
N=A/t
7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը
A=Nt
Աշխատանքը=հզորություն*ժամանակամիջոց