Posted in ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 8-12-ը (Առաջադրանք 2)

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հայոց թագավորի իշխանությունը ճանաչում է և՛ կայսրը, և՛ խալիֆը
Խալիֆը չշտապեց որոշում կայացնել և ձգձգում էր Աշոտի թագավորական իշխանության ճանաչումը։

Մինչդեռ Բյուզանդիայի Վասիլ I կայսրը շտապեց
դաշինք կնքել Հայաստանի հետ: 876 թ. նա պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը տեղեկացնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, և քանի որ Բագրատունիները թագակապ պարտականություն և իրավունք են ունեցել, նրանից թագ է խնդրում: Աշոտը թագ է ուղարկում Վասիլին՝ այդպիսով հաստատելով նաև հայ-բյուզանդական
բարեկամությունը: Այսպիսի իրավիճակում, երբ արաբական իշխանությունը Հայաստանում ձևական բնույթ էր կրում, և հայոց
անկախ թագավորության վերականգնումը ժամանակի
հարց էր, խալիֆայությունը, այնուամենայնիվ, փորձեց
ոչնչացնել առավել զորեղ հայ իշխաններին և նրանց
ձեռք բերած ռազմաքաղաքական հզորությունը։
Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը
որոշեց դավադրություն կազմակերպել հայ իշխանների
դեմ։ Նա, գալով Հայաստան, տեղի արաբ ամիրաների օգնությամբ փորձեց բարեկամանալու պատրվակով Դվին հրավիրել հայ իշխաններին և ձերբակալել նրանց: Աշոտ Բագրատունին ուշադիր հետևում էր արաբների գործողություններին, մասնավորապես, նա մարդիկ էր նշանակել, որպեսզի հետևեն Ահմադի սուրհանդակների գործողություններին: Հենց նրանք էլ
ձերբակալելով սուրհանդակներին՝ Աշոտին են բերում
արաբ ամիրաներին ուղղված՝ դավադրության կազմակերպման վերաբերյալ նամակը: Աշոտը, իմանալով դավադրության մասին, չի բարձրաձայնում, այլ որոշում է ինքը թակարդը գցել Ահմադին: Նամակից իմանալով, որ դավադրությունը պետք է իրականացվեր Դվինում՝ նա գնում է այնտեղ։ Միաժամանակ, ամեն ինչի մասին տեղյակ պահելով եղբորը՝ Աբաս սպարապետին, Աշոտը հրահանգում է նրան զորքով մոտենալ
քաղաքին։ Երբ արաբ ամիրաներն ու ոստիկան Ահմադը
իշխանական վրանում սպասում էին Աշոտին, որպեսզի
ձերբակալեն, նրա փոխարեն վրան է մտնում Աբասը
և, ցույց տալով դավադրության մասին նամակը, ձերբակալում ամիրաներին ու ոստիկանին։ Վերջիններս չեն դիմադրում, քանի որ Աբասի զորքը շրջապատել էր
վրանը։ Այս ամենից հետո հայ իշխանները Ահմադին
ձիու փոխարեն նստեցնում են ջորու վրա և իր զորաջոկատի հետ վտարում Հայաստանից։ Այսպիսի ճակատագիր ունեցավ վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։
Խալիֆայությունը ստիպված էր համակերպվել
Հայաստանում իր իշխանության կորստի հետ: Խալիֆը
885 թ. թագ է ուղարկում և Աշոտ Բագրատունուն ճանաչում հայոց թագավոր: Աշոտ Բագրատունուն թագ և արքայական հանդերձանք է շտապում ուղարկել նաև կայսր Վասիլ I-ը: Արաբական խալիֆայությունից և
Բյուզանդիայի կայսրից թագ ստանալը նշանակում էր
Հայաստանի անկախության միջազգային ճանաչում:
Աշոտ I-ը (885-890 թթ.) 885 թ. օգոստոսի 26-ին Շիրակ
գավառի Բագարան աթոռանիստ բերդաքաղաքում
օծվում է հայոց թագավոր։ Օծման արարողությունը
մեծ հանդիսավորությամբ, բազմաթիվ օտարերկրյա
հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ, կատարում
է Գևորգ Գառնեցի կաթողիկոսը։ Աշոտ Ա-ի մասին
հայ պատմիչները շատ գովաբանական խոսքերով
են արտահայտվել: Օրինակ, Թովմա Արծրունին նրա
մասին գրել է. «Նա ամենաբարձրն ու հանճարեղն էր
ողջ Հայաստանում»։
Այսպիսով, 428 թ. Հայաստանում Արշակունյաց
արքայատոհմի կառավարման դադարումից և թագավորության կորստից դարեր անց վերականգնվեց
հայոց թագավորությունը։ Աշոտ Ա-ի գահ բարձրանալով հիմնադրվեց նոր՝ Բագրատունյաց արքայատոհմը, և V դարից հայ ժողովրդի սկսած պայքարը սեփական ազատության և ինքնուրույնության համար հաղթական
ավարտ ունեցավ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ  է այս տեքստում Աշոտ Ա-ին անվանել Խաղաղարար։ Ի՞նչ այլ պատվանուններով կարելի
է կոչել Աշոտ Ա-ին նրա գործունեությանը ծանոթանալուց հետո։

Աշոտ Ա-ի գործուներությունները եղել են խաղաղ,որի համար էլ նրան այդպես են անվանել։

2. Ի՞նչ տվյալներ կան թեմայի տեքստում, որոնց հիման վրա կարելի է պնդել, որ արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ Հայաստանում անկախ թագավորության ստեղծումը։

Արաբական խալիֆայությունը զգալով մեր երկրի միախմբությունը փորձեց հայ թագավորների կապերը կտրել և չկարողանալով Հայաստանը դարձավ անկապ։

3. Փորձի՛ր ներկայացնել այն զգացողությունները, որ
կարող էին ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի մարդիկ՝ իմանալով անկախ թագավորության վերականգնման և Աշոտ Ա-ի՝ թագավոր օծվելու
մասին։ Կարող ես գրել նկարագրությունը, նկարել կամ ներկայացնել այլ կերպ։

Արաբական խալիֆայությունը զգալով մեր երկրի միախմբությունը փորձեց հայ թագավորների կապերը կտրել և չկարողանալով Հայաստանը դարձավ անկապ։

4. Փորձի՛ր ներկայացնել այն պահը, երբ Աբաս սպարապետը մտնում է վրան և Ահմադին ցույց տալիս նրա իսկ գրած նամակը դավադրության մասին։ Կարող ես գրել նկարագրությունը, նկարել կամ ներկայացնել այլ կերպ։

Այդ ժամանակ Աբաս ապարապետը Աշոտ Ա-ի եղբայրը խելացի գործելով իր մեծ բանակով շրջապատում է Ահմադին ցույց տալով դավադրության նամակը և ձիու փոխարեն նստեցնում են ջորու վրա և իր զորաջոկատի հետ վտարում Հայաստանից։ Այսպիսի ճակատագիր ունեցավ վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։

5. Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր մարդ Աշոտ Ա-ի դրական հատկանիշներն իր մեջ նույնպես ձևավորել։

Աշոտ Ա-ն նախ և առաջ շատ հավատարիմ և դրական մարդ էր և շատ էր սիրում խմբավորված աշխատանքները։ Ինձ թվում է մարդը պետք է լինի ավելի վստահող և համախմբող,որպեսզի դառնա Աշոտ Ա-ի պես դրական մարդ։

6. Որո՞նք են լավագույն թագավորի և լավագույն թագավորության հատկանիշները քեզ համար։ Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք

Պետք է թագավորը լինի խիստ,բայց դրական,որպեսզի նրան ենթարկվի ամբողջ ժողովուրդը և պետք է կարողանա կառավարել թագավորությունն ու ղեկավարությունը։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s